top of page

Կորպորատիվ քոուչինգ

«Մարդիկ ցանկացած ընկերության մեծագույն արժեքն են: Նշանակություն չունի՝ Ձեր արտադրանքը մեքենա է, թե կոսմետիկա: Ընկերության հաջողությունը չափվում է իր մարդկանցով», - Մերի Քեյ Էշ: 

Գերազանցության ձգտող յուրաքանչյուր կազմակերպության նպատակը պետք է լինի իր աշխատակիցների աճի և զարգացման գործում շարունակական ներդրում կատարելը: 

Բիզնես  ընկերություններում առաջադեմ մշակույթի ստեղծմանն աջակցելու նպատակով՝ մենք տրամադրում ենք աշխատակիցների զարգացման դասընթացներ (թրեյնինգներ) հետևյալ թեմաներով՝​​

  • Մաքսիմալ արդյունավետություն և կատարողականություն աշխատավայրում. դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն իրենց աշխատանքային գործընթացը առավելագույնս արդյունավետ կազմակերպելու գործնական հմտություններ:
     

  • Ստեղծարարության «հրաբուխ». դասընթացի մասնակիցները կբացահայտեն իրենց ստեղծարար ներուժը լիովին արտահայտելու բազմապիսի մեթոդներ և ձեռք կբերեն նորարար գաղափարներ գեներացնելու արդյունավետ գործնական հմտություններ:
     

  • Ինքնաառաջնորդումը՝ որպես մրցունակության գրավական. դասընթացի մասնակիցները կբացահայտեն աշխատավայրում ինքնաառաջնորդում դրսևորելու բազմապիսի հնարավորություններ, ինչը կնպաստի թե՛ իրենց մասնագիտական զարգացմանը, թե՛ ընկերության առաջընթացին:
     

  • Համագործակցության և փոխօգնության մշակույթն աշխատավայրում.  դասընթացի մասնակիցները կսովորեն հանդես գալ իրենց յուրահատկություններով և ուժեղագույն հատկանիշներով, դառնալ օրինակելի թիմակից և առավելագույնս նպաստել ամբողջ թիմի նպատակների իրականացմանը:
     

  • Ավելին, քան պարզապես աշխատանք. դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը մի կենսական իմաստ կբացահայտի իր ամենօրյա աշխատանքի մեջ՝ այդպիսով դառնալով հավատարիմ և հոգատար աշխատակից՝ ընկերության, նրա սպառողների և բոլոր շահառու կողմերի նկատմամբ:

կորպորատիվ թրեյներ Հայաստանում, Արևիկ Հայրապետյան

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտը քոուչինգի ծառայություններ է առաջարկում (թե՛ անհատական, թե՛ խմբային) միջին և վերին օղակի ղեկավարների (մենեջերների) համար:

 

Կորպորատիվ քոուչինգի շնորհիվ ղեկավարները ձեռք կբերեն կենսական հմտություններ՝ քոուչինգը որպես ղեկավարման մեթոդ օգտագործելու համար, ինչը հնարավորություն կտա նրանց առավելագույն արդյունավետության հասնել իրենց երկարաժամկետ գործունեության մեջ:

Կորպորատիվ քոուչինգի ծառայությունից օգտվող ղեկավարները առանցքային դեր կունենան իրենց յուրաքանչյուր աշխատակցի, ինչպես նաև ամբողջ թիմի ներուժը բացահայտելու և կյանքի կոչելու գործում՝ այդպիսով դառնալով այն ղեկավարը, ում հետ աշխատելը մասնագիտական նվաճումների խոստում է յուրաքանչյուր աշխատակցի համար:

 

Հաշվի առնելով մեր կորպորատիվ հաճախորդների առանձնահատկությունները (օրինակ՝ գործունեության ոլորտը)՝ մենք յուրովի մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր ընկերության աշխատակիցների զարգացմանն ուղղված դասընթացները (թրեյնինգները), ինչպես նաև քոուչինգի ծրագիրը նախագծելիս: 

 

Հարկ է նշել, որ մեր բոլոր դասընթացային նյութերը, ինչպես նաև քոուչինգի ծառայությունը համատեղում են մարդկային ներուժն իրագործելու վերաբերյալ ամենավերջին գիտական ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև աշխարհի ամենանորարար ընկերություններում կիրառվող մարդկային ներուժի զարգացման լավագույն փորձը:

 

Մենք միանգամայն վստահ ենք, որ մեր ծառայությունները անչափ արժեքավոր կլինեն շարունակական կատարելագործման ձգտող յուրաքանչյուր ընկերության համար:

bottom of page