Մեր մասին
Տեսլական և Առաքելություն
Մենք խորապես հավատում ենք, որ թե՛ կյանքում,թե՛ բիզնեսում, թե՛ սպորտում և թե՛ արվեստում գերազանցության հնարավոր է հասնել ժամանակի ընթացքում հազարավոր փոքրիկ քայլեր և նվիրյալ որոշումներ կատարելու շնորհիվ:
Միավորելով «Կայզեն» ճապոնական բիզնես փիլիսոփայությունը (Կայզեն նշանակում է շարունակական կատարելագործում) և գերազանցության (Mastery) հասնելու մեր ձգտումը` մենք մատուցում ենք մենթորության և քոուչինգի ծառայություններ անհատներին, բիզնես ընկերություններին, ղեկավարներին, մարզիկներին և սպորտային թիմերին,
արվեստագետներին՝ աջակցելով վերջիններիս առավելագույնս իրագործել սեփական ներուժը։
Այսպիսով, մենք աջակցում ենք մեր հաճախորդներին՝ իրենց կյանքը, կարիերան կամ բիզնես ընկերությունն իսկական Գլուխգործոցի վերածելու գործում:
Արժեքներ և էթիկա
Մեր գործունեության յուրաքանչյուր պահի մենք առաջնորդվում ենք գերազանցության սկզբունքով:
Մենք շարունակաբար կատարելագործվում ենք՝ ձգտելով առավելագույնս արժեքավոր ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին և մշտապես հիացնել նրանց:
Այս ամենը՝ փոքրիկ քայլերի արվեստի և փոքրիկ հաղթանակների մեծ ուժի շնորհիվ:
善
改
ԿԱՅԶԵՆ
Շարունակական կատարելագործում
Սոցիալական Ծրագիր
Մենք դրական փոփոխություններ իրականացնելու մեծ նվիրյալներ ենք թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում:
Այդ իսկ պատճառով, մեր ծառայություններից գոյացած հասույթի մի մասը շարունակաբար ուղղվում է խոցելի խմբերի ներկայացուցիչների և
հասարակական, բարեգործական կազմակերպությունների համար անվճար քոուչինգի և մենթորության իրականացմանը:
Մենք ոգեշնչված ենք դրական փոփոխություններ իրականացնելով: Իսկ Դու՞ք: