Kaizen Mastery
Mar 12, 2018
Updated: Sep 7, 2020
«Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ կայզենի շնորհիվ» հարցի պատասխանը կիմանաք՝ դիտելով լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդման շրջանակներում:
Նշենք, որ «Կայզեն»-ը ճապոնական բիզնես փիլիսոփայություն է, որը նշանակում է շարունակական կատարելագործում:
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery