Kaizen Mastery
Mar 29, 2017
Updated: Aug 24, 2020
Մի անգամ Պաբլո Պիկասոն շրջում էր շուկայով, և նրան է մոտենում մի կին։ Վերջինս Պիկասոյին է տալիս մի կտոր թուղթ և ասում նրան․
-Միստր Պիկասո՛, ես Ձեր արվեստի մեծ երկրպագուն եմ, կարո՞ղ եք ինձ համար մի բան նկարել։
Պիկասոն ժպտում է կնոջը, արագորեն ինչ-որ բան է նկարում թղթի վրա և տալիս նրան՝ ասելով…
Այն, թե ինչ ասաց Պիկասոն տիկնոջը, կիմանաք՝ դիտելով տեսանյութը։
Սա մի պատմություն է, որի հավաստի լինելը չենք կարող արձանագրել։ Գուցե բերնեբերան փոխանցվելով՝ այս պատմությունը որոշակի փոփոխություններ է կրել։
Սակայն մի բան կարող ենք փաստել. մեր հիացմունքին արժանացած յուրաքանչյուր անհատ տարիների և շատ դեպքերում տասնամյակների քրտնաջան, հաստատակամ աշխատանքի և համառության շնորհիվ է հասել այն ամենին, ինչի արդյունքը մենք տեսնում ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններում կախված նկարների, Օլիմպիական խաղերի ընթացքում նվաճված մեդալների և Նոբելյան մրցանակների տեսքով։
Այսպիսով, արժանին մատուցենք բոլոր մեծերին և ոգեշնչվենք նրանց օրինակով՝ մեր կյանքում նման ձեռքբերումների և հաղթանակների հասնելու համար։
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery