top of page

Քոուչինգ անհատական

քոուչինգ, լայֆ քոուչ Հայաստանում

Անհատական քոուչինգի ծառայությունը (օրինակ՝ լայֆ քոուչինգ, կարիերայի քոուչինգ, հարաբերությունների քոուչինգ, ծնողավարման քոուչինգ) նրանց համար է, ովքեր ձգտում են շարունակաբար ինքնակատարելագործվել, ապրել լիարժեք և ներդաշնակ կյանքով: 

 

Քոուչ Արևիկ Հայրապետյանի աջակցությամբ Դուք կբացահայտեք Ձեր բնատուր տաղանդները և կվերածեք Ձեր մեծագույն երազանքները հստակ նպատակների: Նրա հետ միասին Դուք 

կնախագծեք Ձեր նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը՝ քայլ առ քայլ:

 

Քոուչը կօգնի Ձեզ հավատարիմ մնալ Ձեր նպատակին, շարունակաբար կհիշեցնի Ձեզ Ձեր տված խոստումների, կայացրած որոշումների և դրանք իրագործելու Ձեր իսկ ստանձնած պատասխանատվության մասին:

Քոուչինգի շնորհիվ Դուք դուրս կգաք Ձեր հարմարավետության գոտուց՝ դառնալով ավելի ուժեղ, ինքնավստահ, ինքնաբավ, շարունակաբար ինքնակատարելագործվող և պարզապես երջանիկ անհատ:

Վստա՛հ եղեք՝ Ձեր քոուչը կաջակցի և կքաջալերի Ձեզ Ձեր վերափոխման ճանապարհին: Նա մշտապես Ձեր կողքին կլինի՝ տոնելու Ձեր փոքր ու մեծ հաղթանակները, ինչպես նաև աջակցելու Ձեզ դժվարին թվացող իրավիճակներում:

Այո՛, Դուք մենակ չեք լինի, քանի որ Ձեր կողքին մշտապես կլինի Ձեր Կայզեն քոուչը :) 

Հանդիպումների ժամանակ կքննարկվեն Ձեր անձնային աճին ու ինքնազարգացմանը նպաստող մի շարք թեմաներ:

Այսպիսով Դուք կսովորեք՝

  • սահմանել հստակ նպատակներ և նախագծել գործողությունների ծրագիր՝ այդ նպատակներին հասնելու համար,

  • կյանքի կոչել Ձեր գաղափարները՝ ամենօրյա փոքրիկ քայլերի շնորհիվ հասնելով Ձեր նպատակի իրականացմանը,

  • զարգացնել Ձեր կենտրոնանալու ունակությունը,

  • զարգացնել Ձեր կամքի ուժը,

  • բարձրացնել Ձեր արդյունավետությունը,

  • դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց և հաղթահարել Ձեր վախերը,

  • դառնալ ինքնավստահ և դրական մտածելակերպ ձևավորել Ձեր ունակությունների հանդեպ,

  • ձևավորել դրական սովորություններ և ազատվել բացասական սովորություններից,

  • բացահայտել Ձեր ստեղծարար ներուժը,

  • լինել առողջ և ֆիզիկապես ակտիվ,

  • վերափոխել այլ մարդկանց հետ Ձեր հարաբերությունները՝ դրանք դարձնելով առողջ և իմաստալից,

  • ներդաշնակություն ստեղծել կյանքի բոլոր ոլորտներում և ապրել իմաստավորված կյանքով

  • և շատ ավելին ...

Քոուչի հետ առաջին հանդիպման ընթացքում Դուք կկիսվեք համատեղ աշխատանքի վերաբերյալ Ձեր ունեցած ակնկալիքներով:

 

Ըստ այդմ՝ Արևիկ Հայրապետյանի հեղինակային ծրագիրը կանհատականացվի՝ Ձեր յուրօրինակ կարիքներին առավելագույնս բավարարելու համար:

Քոուչի հետ աշխատանքը, որը հնարավոր է թե՛ հանդիպումների միջոցով, թե՛ օնլայն, օրինակ՝ Skype-ով, տեղի է ունենում շաբաթական մեկ անգամ՝ մեկ ժամ տևողությամբ:

 

Իսկ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում Դուք կապի մեջ կլինենք Ձեր քոուչի հետ էլ. փոստի միջոցով, ինչի շնորհիվ Դուք հնարավորություն կունենաք շաբաթվա յուրաքանչյուր օրը ծառայեցնել Ձեր նպատակի իրականացմանը։ 

Քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ աշխատելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը: 

bottom of page