top of page
Search
Kaizen Mastery

Դեպի կատարելություն (մի՛ եղեք կատարյալ)

Ինչպե՞ս լինել կատարյալ


Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը խոսում է դեպի կատարելություն տանող ճանապարհի մասին:

Ի՞նչն է ըստ հին հույների դարձնում մարդկային կյանքն իմաստալից։

Ո՞րն է մարդկային «հոգու թթվածինը»՝ ըստ Աբրահամ Մասլոուի։

Ի՞նչ կապ կա Հյուսիսային աստղի և կատարելության միջև։

Այս հարցերի պատասխանները կստանաք՝ դիտելով տեսանյութը։

Կատարելությանը ձգտելն է, որ իմաստ է հաղորդում մեր կյանքին։

Կատարելությանը ձգտելը մարդկանց մղումն է եղել պատմության հին ժամանակներից։ Օրինակ, դեռևս հին հունարենում կար «արետե» բառը, որը նշանակում է շարունակաբար կյանքի կոչել քո լավագույն «ես»-ը, այսօր լինել ավելի լավը, քան երեկ էիր ու ձգտել վաղը լինել ավելի լավը, քան դու կաս այսօր և այդպես շարունակ։

Աբրահամ Մասլոուի տեսությունը


Մյուս օրինակը վերաբերում է Աբրահամ Մասլոուին, ով հումանիստական հոգեբանության ներկայացուցիչներից մեկն է:

Մասլոուն նշում էր, որ ինքնառեալիզացումը «մարդկային հոգու թթվածին»-ն է, այն նույնքան ֆունդամենտալ մարդկային կարիք է, որքան սնունդը կամ սոցիալական պատկանելիության կարիքը:

Ըստ Մասլոուի՝ յուրաքանչյուր անհատի կարևորագույն նպատակը կյանքում պետք է լինի շարունակաբար կատարելագործվելը։


Նշենք, որ կատարելությանը ձգտելը միջոց է, որը դարձնում է մարդկային կյանքն իմաստալից։ Այսինքն՝ կատարելությունը մի կետ չէ, որտեղ հասնելով դու երջանկանում ես. նման կետ գոյություն չունի։

Փոխարենը, մարդ երջանիկ է դառնում հենց այդ ձգտումը կյանքի կոչելով։

Կատարելության ձգտումը տարածվում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, օրինակ՝ առողջություն, ընտանիք, մասնագիտական գործունեություն:

Թո՛ղ որ կատարելությունը Ձեզ համար Հյուսիսային աստղ լինի, որին թեև երբեք չեք հասնելու, բայց այն ուղղորդելու է Ձեր յուրաքանչյուր քայլը թե՛ անձնական կյանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ։


Կայզեն TV-ի մասին

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page