Search
  • Kaizen Mastery

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատողներին բիզնեսում

Աշխատակազմի մոտիվացիա


Հաջողակ լինելու համար մենք պետք է կարողանանք մոտիվացնել մեր բիզնես թիմին, աշխատողներինե և բազում այլ մարդկանց՝ իրենց ներդրումն ունենալ մեր գաղափարի մեջ։

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը Ձեզ է ներկայացնում ձեռնարկատիրական աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Պիտեր Դիամանդիսի գրքում նկարագրված «քարե ապուրի» հետաքրքիր և իմաստուն պատմությունը։

Հետաքրքիր և իմաստուն պատմություն


Վաղ անցյալում մի փոքրիկ գյուղում գյուղի ծերերից մեկը նկատում է, որ 3 հաղթանդամ տղամարդիկ մոտենում են գյուղին։ Նա արագորեն վազում է գյուղամեջ և բարձրաձայն հայտարարում․ «Բոլորդ փակե՛ք պատուհանները, կողպե՛ք դռները։ Սոված զինվորներն են գալիս։ Նրանք մեր սննդի ամբողջ պաշարը կվերցնեն»։

Զինվորներն իսկապես քաղցած էին. երբ նրանք գյուղ մտան, սկսեցին թակել մարդկանց դռները՝ ուտելիք խնդրելով։ Մեկը մյուսի հետևից նրանց ասում էին, որ ուտելիք չկա կամ էլ ընդհանրապես ոչինչ չէին պատախանում։

Վերջապես, այդ քաղցած զինվորներից մեկն ասաց․ «Ես մի միտք ունեմ․ մենք քարից ապուր կպատրաստենք։ Նա թակեց հերթական դուռը և հարցրեց արդյոք տան տերերը կաթսա և մի քանի կտոր փայտ ունեն։ Գյուղացին, մտածելով, որ քարից պատրաստվելիք ապուրը չի վտանգում իր սնունդի պաշարները, համաձայնեց օգնել։

Շուտով կրակը վառված էր, կաթսան լի էր ջրով և մի քանի կտոր քարով։ Քարե ապուրի մասին նորությունը գնալով տարածվեց, և ավելի ու ավելի շատ մարդիկ հավաքվեցին կրակի շուրջը։

Օգնություն զինվորներին


Գյուղացիներից մեկը զարմանքով արտահայտվեց․ «Պատկերացնել անգամ չէի կարող, որ քարից կարելի է ապուր պատրաստել»: Որոշ ժամանակ անց գյուղացիներից մյուսը հարցրեց․ «Իսկ ես ինչո՞վ կարող եմ օգնել»։

Զինվորը պատասխանեց գյուղացուն․ «Եթե մի քանի կարտոֆիլ ունեք, կարող եք տրամադրել մեզ, դրանից ապուրն ավելի համեղ կդառնա», մյուս գյուղացուն տղամարդն ասաց․ «Եթե գազար ունեք, կարող ենք ավելացնել ապուրի մեջ. հաստատ համը շատ ավելի լավը կլինի»։

Դրանից հետո մյուս գյուղացիներն ինքնակամ բերեցին այլ մթերքներ ևս։

Որոշ ժամանակ անց տղամարդն ասաց․ «Ապուրը պատրաստ է, բոլորին հրավիրում ենք ճաշի»։ Ամբողջ գյուղը հավաքվում է և վայելում համատեղ ջանքերով պատրաստված ճաշը։ Նույնիսկ ամենավախվորած

գյուղացիները բարձրաձայն ասում են, թե որքա~ն համեղ է ապուրը։


Գաղափարից բիզնես

Պիտեր Դիամանդիսը, ում գրքում ներկայացված է այս պատմությունը, հավատացած է, որ ցանկացած գաղափար, որ ծնվում է մեր մտքում, նման է այն քարերին, որ զինվորները գցեցին կաթսայի մեջ։

Եթե մենք իսկապես ուզում ենք հաջողել մեր գաղափարը կյանքի կոչելու գործում, ապա պետք է այնքան խանդավառ լինենք, որ ոգեշնչենք այլ մարդկանց սեփական ներդրումն ունենալ մեր գաղափարի մեջ։

Անկախ նրանից՝ ուզում եք համոզել ներդրողներին հավատալ Ձեր ստարտափին, թե ցանկանում եք կամավորների թիմ ներգրավել Ձեր նախագծած ամառային ծրագրում, վստահեցնում ենք, որ կարող եք դա անել, եթե Ձեր գաղափարով կրակ վառեք այդ մարդկանց մեջ։

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia