top of page
Search
Kaizen Mastery

Ինչպե՞ս երջանիկ լինել աշխատանքում

Աշխատանքի մոտիվացիա


Ինչպե՞ս երջանիկ լինել աշխատանքում և սիրով անել Ձեր ամենօրյա աշխատանքը:

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը պատասխանում է այս հարցերին՝ պատմելով Անջելա Դաքուորֆի (Փենսիլվանիայի համալսարանի դասախոս) գրքերից մեկում ներկայացված հետևյալ իմաստուն պատմությունը։

Մի մարդ մոտենում է շինհրապարակ և այնտեղ աղյուս շարող երեք մարդկանց առանձին-առանձին միևնույն հարցն է ուղղում՝ Ի՞նչ եք անում...

Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ պատասխան տվեցին այդ մարդիկ:


Ինչպե՞ս մոտիվացվել աշխատանքի գնալիս

Աղյուս շարողներից առաջինը պատասխանում է՝ աղյուս եմ շարում, երկրորդն ասում է՝ պատ եմ շարում, իսկ երրորդն ահա պատասխանում է. «Ես տաճար եմ կառուցում»։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ երեք մարդն էլ պարզապես աղյուս են շարում, և նրանց կատարած աշխատանքում ոչ մի տարբերություն չկա, սակայն իրականում այդպես չէ։

Յուրաքանչյուրիս կատարած աշխատանքի և դրանից բխող վերջնարդյունքի մեջ ամենակարևորն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր աշխատանքին, ինչից էլ բխում է այն, թե որքան սրտացավությամբ ենք վերաբերվում մեր արած աշխատանքի յուրաքանչյուր, նույնիսկ մանրուք թվացող մասնիկներին, որքան սեր, ջերմություն ու նվիրվածություն ենք ներդնում մեր աշխատանքի մեջ։


Ուսուցիչ և դպրոց

Պատկերացրե՛ք երկու ուսուցիչ ամեն առավոտ մտնում են դպրոց. մեկը մտածում է. «Երբ եմ վերջապես ավարտելու դասերս, որ գնամ իմ գործերով»։

Մյուսը մտածում է. « Ես իմ երկրի ու աշխարհի ապագան եմ կերտում, էլ ի՞նչ կարող եմ անել, որ այդ ապագան լուսավոր լինի»։

Անկախ նրանից՝ ինչ ոլորտի ներկայացուցիչ եք, աշխատանքը միայն աշխատանք է, քանի դեռ Դուք շարունակում եք ընկալել այն՝ որպես աշխատանք։

Ի՞նչ եթե Ձեր աշխատանքը դարձնեք Ձեզ համար իսկական կոչում...

Հենց այդ պահից սկսած ինքներդ կհամոզվեք, թե որակապես ինչքան է փոխվում Ձեր կյանքը, ինչպես նաև այն մարդկանց կյանքը, ում համար հնարավորություն ունեք որևէ արժեք ստեղծել։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page