Բառերի ուժը
Բառերն իսկապես շատ զորեղ են ոչ միայն մեր իրականությունը նկաագրելու, այլև այն ձևավորելու համար։
Լայֆ քոուչ րԱրեւիկ Հայրապետյանը տալիս է օգտակար խորհուրդներ, որոնք գործի դնելու դեպքում Դուք կձևավորեք Ձեր հաղթական բառապաշարը:
Օգտակար խորհուրդներ երջանիկ լինելու համար
Մենք պետք է սովորենք զգոնությամբ ընտրել մեր կողմից կիրառվող յուրաքանչյուր բառը, հատկապես զգոն լինենք այն արտահայտությունների նկատմամբ, որոնք կիրառում ենք առաջին դեմքով, օրինակ՝ «ես հոգնած եմ», «ես չեմ կարող դա անել»:
Բնական է՝ որքան հաճախ է անհատը կրկնում այս արտահայտությունները, այնքան ավելի է նա համոզվում այդ արտահայտության ճշմարտացիության մեջ։
Որպես հետևանք՝ նա շարունակում է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը համահունչ է «ես հոգնած եմ», «ես չեմ կարող դա անել» արտահայտություններին:
Եթե մարդիկ իրենց ընկերների հետ խոսեին այնպես, ինչպես խոսում են իրենք իրենց հետ, ապա նրանք գրեթե ընկերներ չէին ունենա։
Քոուչ Արևիկ Հայրապետյանի առաջարկը
Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը մի քանի մարտահրավեր ունի Ձեզ համար
1-ին՝ մեկ ամբողջ օրվա ընթացքում հետևեք Ձեր կողմից օգտագործվող բառերին։ Սա կարևոր է, քանի որ հաճախ մենք անգիտակից ենք մեր կողմից օգտագործվող բառերի մասին:
2-րդ՝ ավելի մեծ մարտահրավեր կլինի Ձեզ համար մաքրազերծել սեփական բառապաշարը և դարձնել այն այնպիսինը, որտեղ տեղ չունեն բացասական արտահայտությունները, բողոք պարունակող բառերը, դժգոհություն արտահայտող բառերը։
3-րդ՝ իսկ ահա ամենամեծ մարտահրավերը կլինի այն, որ Դուք ստեղծեք Ձեր հաղթական բառապաշարը, որում լինեն միմիայն անպիսի բառեր, որոնք ոգեշնչում են Ձեզ:
Թո՛ղ որ Ձեր շուրթերից հնչեն միայն այնպիսի բառեր, որոնք առաջ են մղում Ձեզ և թևեր տալիս։
Բնական է՝ ունենալով նման հաղթական բառապաշար, Դուք այլ մարդկանց ևս կոգևորեք և թևեր կտաք։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comentarios