top of page

Գիրք կարդալը՝ անգործության պատրվակ

  • Kaizen Mastery
  • Jul 1, 2017
  • 1 min read

Updated: Sep 3, 2020

Քո բիզնեսը Հայաստանում. ի գործ


Կան մարդիկ, ովքեր անընդհատ հապաղում են․ հապաղում են սկսել իրենց բիզնեսը Հայաստանում, մինչև չմասնակցեն հերթական բիզնես թրեյնինգին, հապաղում են գործել մինչև չկարդան հերթական գիրքն անձնային աճի մասին, հապաղում են ապրել մինչև հաջորդ երկուշաբթին, ամսի 1-ը, հունվարի 1-ը․․․


Գիրք կարդալ, թե՞ փոխել կյանքը

Օգտակար է իմանալ, որ մեր կարդացած բոլոր գրքերը միասին վերցրած չեն կարող փոխարինել այն մեկ կարևոր ու վճռական քայլը, որ մենք պետք է անենք՝ մեր կյանքը բարեփոխելու համար։

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի խորհուրդն է՝ «Գործի՛ անցեք։ Դուք երբեք 100%-ով պատրաստ չեք լինի այդ կարևոր քայլին։ Հաղթում են նրանք, ովքեր գործում են՝ համարյա պատրաստ լինելով»:

Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

Comments


© 2016-2025 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page