Search
  • Kaizen Mastery

Էմոցիոնալ ինտելեկտը ծնողավարման պրոցեսում


«Էմոցիոնալ ինտելեկտի կենսական դերը ծնողավարման պրոցեսում» խորագրով սեմինարը տեղի ունեցավ mapa.am մանկական տեղեկատվական պորտալ-ի և Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համատեղ ջանքերով:

Միջոցառումն անցկացվեց CITYZEN մասնագիտությունների քաղաքում փետրվարի 23-ին:

Սեմինարը նախատեսված էր այն ծնողների համար, ովքեր

  • կարևորում են հոգեպես առողջ և լիարժեք երեխաներ մեծացնելը,

  • համարում են, որ ինչպես ցանկացած այլ գործում, այնպես էլ ծնողավարման պրոցեսում, կան հմտություններ, որոնք պետք է սովորել և շարունակաբար զարգացնել,

  • պատրաստ են վերանայել իրենց համոզմունքները ծնող լինելու և ծնող-երեխա հարաբերությունների վերաբերյալ

Սեմինարի ընթացքում՝

  • բացահայտեցինք, թե ինչպես է մեր կյանքի ուղին ազդում նրա վրա, թե ինչպիսի ծնող ենք հիմա, անկախ նրանից՝ գիտակցում ենք, դա թե ոչ,

  • սովորեցինք պարզ և շատ արդյունավետ տեխնիկաներ ծնողների էմոցիոնալ ինտելեկտը բարելավելու համար, ինչի շնորհիվ նրանք կկարողանան հասկանալ, ընդունել և հարգել իրենց երեխայի էմոցիաները, նրա կարիքները,

  • ծանոթացանք մի հաղորդակցման մոդելի, որի շնորհիվ ծնողները կարող են առողջ հարաբերություններ կառուցել իրենց երեխաների, ընտանիքի անդամների հետ

Սեմինարը վարեց Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանը:

Ահա մասնակիցների մեկի կարծիքը սեմինարի վերաբերյալ՝

«Մասնակցել եմ Էմոցիոնալ ինտելեկտի կենսական դերը ծնողավարման պրոցեսում սեմինարին։

Շնորհակալ եմ Արևիկին, որ չլինելով մայր, տեղ հասցրեց այնպիսի խորը գաղափարներ, որոնք անկասկած կօգնեն ինձ և իմ երեխաներին միմյանց հասկանալ ավելի լավ։ Հուսով եմ Արևիկը ևս կզգա մայրության բերկրանքը և կվայելի դրա ամեն մի վայրկյանը, ինչպես ես՝ սեմինարից հետո ։)»:

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական

օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia