Իմաստուն մտքեր կյանքի մասին. Հենրի Ֆորդ
«Իմաստուն մտքեր կյանքի մասին» տեսանյութում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացնում և մեկնաբանում է բիզնես գործիչ Հենրի Ֆորդի հանրահայտ աֆորիզմը:
Վերջինս եղել է ամերիկացի արդյունաբերական և բիզնես մագնատ, Ֆորդ Մոթոր Քոմփանիի հիմնադիրն ու զանգվածային արտադրությունում հավաքման հոսքագծերի կիրառման տեխնիկայի զարգացման հովանավորը:
Կայզեն TV-ի և քոուչ Արեւիկ Հայրապետյանի մասին
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comments