top of page
Search
Kaizen Mastery

Հրաժեշտ միջակությանը. Դուք ընդունակ եք ավելիին

Ֆրիդրիխ Նիցշեի մտքերը


Ֆրիդրիխ Նիցշեն ասել է՝ «Որքան ավելի բարձր ես ճախրում, այնքան ավելի փոքր ես թվալու նրանց, ովքեր չեն կարող թռչել»։

Տեսանյութում լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը անդրադառնում է մեր երազանքի հետքերով գնալու ճանապարհին միջակությունը հաղթահարելու և սեփական ներուժն առավելագույնս իրագործելու կարևորությանը։

Հասնել նպատակին և դառնալ հաջողակ


Եթե նպատակ ունեք կյանքում որևէ արժեք ստեղծել կամ առհասարակ արժեքավոր կյանք ապրել, ապա պետք է գիտակցաբար ընտրություն կատարեք վեր կանգնել միջակությունից:

Վեր կանգնել միջակությունից շատ հաճախ նշանակում է անել բաներ, որոնք մարդկանց մեծ մասը չի անում, գնալ այնպիսի ճանապարհներով, որոնցով մարդկանց մեծ մասը պատրաստակամ չէ գնալ։

Միջակություն բառը գալիս է լատիներեն mediocris բառից, որն էլ իր հերթին կազմված է 2 բառերից՝ medius (մեջտեղ) և ocris (խորդուբորդ սար), այսպիսով՝ միջակ են այն մարդիկ, ովքեր մնացել են այդ սարը բարձրանալու ճանապարհին։

Միջակությունից վեր կանգնելը հաճախ անհարմարավետ է. երբ մենք բարձրանում ենք, երբ մենք ձգտում ենք մեր լավագույն «ես»-ը կյանքի կոչել, դա դուր չի գալու այն մարդկանց, ովքեր նույն բանը չեն անում։

Մարդկանց համար ավելի հեշտ է փորձել մեկ ուրիշին վայր գցել, քան սեփական ստանդարտները բարձրացնել, ավելի հեշտ է խղճալ մարդկանց, քան վերև նայել և հիացմունք արտահայտել։


Պաուլո Կոելիոյի իմաստուն մտքերը

Պաուլո Կոելիոն ժամանակին ասել է. «Երբ արտասովոր կյանքով ես ապրում, դրանով կարելի է ասել ամոթանք ես տալիս այլ մարդկանց, քանի որ նրանք գիտեն, որ նույն ներուժը նրանք ևս ունեն»։

Ձեր ապրած արտասովոր կյանքով Դուք միանշանակ առաջ եք բերելու այն մարդկանց անվստահությունը, ովքեր չեն իրագործում սեփական ներուժը։

Ձեր քայլերով Դուք ցույց եք տալիս, թե ինչերի է ընդունակ յուրաքանչյուրը, ինչ պոտենցիալ ունի յուրաքանչյուրը։

Մարդիկ կա՛մ կոգեշնչվեն Ձեր օրինակով և կանեն նույնը, կամ չեն անի, քանի որ միջակությունից վեր բարձրանալը պահանջում է քաջություն, հաստատակամություն, վճռականություն։

Այո՛, պատրա՛ստ եղեք հիմար թվալ այն ամենում, ինչ անում եք։ Հենց դրա շնորհիվ է, որ Դուք կարող եք ձերբազատվել այն կեղծ ապահովությունից, որը Ձեզ հետ է պահում՝ անելու նշանակալից որևէ մի բան։

Դուք իրավունք ունեք ազատել Ձեզ հարմարվելու և ուրիշներին նման լինելու պարտավորվածությունից։ Աշխարհին ներկայացեք Ձեր յուրօրինակությամբ և դրանով իսկ կոգեշնչեք այլ մարդկանց նույնը անել։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։ Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Commentaires


bottom of page