Հետաքրքիր և իմաստուն պատմություն
«Ինչպե՞ս վերաբերվել քննադատությանը» հարցին պատասխանում է լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը՝ պատմելով մի հետաքրքիր պատմություն փոսն ընկած ավանակի մասին:
Հասնել նպատակին և դառնալ հաջողակ
Մի անգամ մի ավանակ պատահմամբ ընկնում է մի շատ խորը հորի մեջ։ Ավանակի տերը որոշ ժամանակ մտածում էր՝ ինչ անի, որ ավանակին հանի հորի միջից։
Սակայն հետո մտածում է, որ մեկ է ավանակը արդեն շատ ծեր է և էլ օգուտ չի տալիս իրեն ու ժամանակն է ազատվել կենդանուց։ Նա կանչում է իր հարևաններին, և նրանք սկսում են միասին հող լցնել հորի մեջ։
Սկզբում, երբ ավանակը հասկացավ, թե ինչ է կատարվում, նա սկսեց լաց լինել։ Բայց որոշ ժամանակ անց նա հանգստացավ։ Երբ ավանակի տերը հերթական բաժին հողն էր լցնում հորի մեջ, նա նայեց ներքև և տեսավ, որ ավանակն իր վրայից թափ էր տալիս հողը, որ թափում էին նրա գլխին և կանգնում էր հողի վրա։
Որքան շատ հող էին լցնում ավանակի վրա, այնքան արագորեն էր նա թափ տալիս ինքն իրեն և ավելի բարձր կանգնում։ Ի զարմանս բոլորի՝ շատ շուտով ավանակը արդեն հասավ հորի վերին մասին և ցատկ կատարելով դուրս թռավ հորից։
Այս իմաստուն պատմությունը կարևոր հիշեցում է այն մասին, որ կյանքում Ձեզ վրա գուցե քարեր նետեն, գուցե ցեխ շպրտեն Ձեզ վրա, հատկապես այն մարդիկ, ովքեր ուրիշ բան ու գործ չունեն անելու։
Եվ նման իրավիճակում, Դուք ոչ թե պետք է ընկճվեք, այլ պետք է կարողանաք Ձեր մեջ քաջություն գտնել Ձեզ թափ տալու և Ձեզ ուղղված յուրաքանչյուր հարված՝ որպես ցատկահարթակ օգտագործել վեր բարձրանալու նպատակով։
Կայզեն TV-ի մասին
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comments