top of page
Search

Մարզանք քաջության մկանների համար

Kaizen Mastery

Հասնել նպատակին և դառնալ հաջողակ

Ըստ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի՝ հաջողության հասնելու պարտադիր նախապայմանը քաջություն դրսևորելն է:

Մեզանում տարածված միֆերից մեկն այն է, թե իբր հաջողակ մարդիկ երբեք վախ չեն զգում։

Ինչպե՞ս հաղթահարել վախը


Սակայն կարևոր է հիշել, որ քաջությունն իրականում վախի բացակայությունը չէ։

Այո՛, կան մարդիկ, ովքեր շատ քիչ են առնչվում վախին:

Բայց դա վերաբերում է միայն այն մարդկանց, ովքեր ոչ մի նոր քայլ չեն ձեռնարկում, միշտ մնում են իրենց հարմարավետության գոտում, ու դա ոչ այլ ինչ է, քան լճացում:

Շատ մարդիկ սպասում են, որ վախն անհետանա, հետո նոր իրենք սկսեն անել այն, ինչը կարևոր է իրենց համար։ Բայց այդ վախը երբեք չի անհետանում։

Իսկ մյուսները հասկանում են, որ միշտ էլ լինելու է վախի զգացողություն, և նրանք պարզապես ռազմավարություն են մշակում այդ վախը կառավարելու համար։

Ամենաքաջարի մարդիկ ամենաշատն են վախ զգում, քանի որ նրանք անում են այն, ինչից ամենաշատն են վախենում։

Դժվար թե գտնեք հաջողության հասած մարդկանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, աշխարհի չեմպիոններ կամ հոլիվուդյան աստղեր, ովքեր համարձակ չեն եղել սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին:

Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 
 

Comments


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page