top of page
Search

3 օգտակար խորհուրդներ կամքի ուժի համար

Kaizen Mastery

Ի՞նչ է կամքի ուժը


Օգտակար խորհուրդներ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի կողմից՝ Ձեր կամքի ուժի սպառված պաշարը վերականգնելու համար:

Կարևոր է և հետաքրքիր է իմանալ, որ մեր կամքի ուժը ասես փոքրիկ պահեստ լինի: Այդ պաշարը սպառվում է յուրաքանչյուր իրավիճակում, որտեղ մենք ստիպված ենք զսպել մեր գայթակղությունները։

Որքան շատ ենք հայտնվում այնպիսի իրավիճակներում, որտեղ պետք է ինքնակառավարում դրսևորենք, այնքան շուտ է սպառվում կամքի ուժի մեր պաշարը։

Հիշեցնենք, որ կամքի ուժը կարևոր գործոն է հաջողության հասնելու համար:

Ինչպե՞ս կամքի ուժ ունենալ


Մեր կամքի ուժի պաշարը կարող է սպառվել օրվա ցանկացած պահին, միևնույն ժամանակ մենք ի զորու ենք քայլեր ձեռնարկել այն վերականգնելու համար։

Քայլ 1-ին՝ մենք պետք է գիտակցենք և հիշեցնենք մեզ, որ մեր կամքի ուժի բացակայության զգացողությունը նորմալ վիճակ է, պետք չէ նախատել ինքներս մեզ կամ մեղավոր զգալ ու մտածել, որ մեզ հետ ինչ-որ բան այնպես չէ կամ մենք թուլակամ էակներ ենք, եթե տվյալ պահին կամքի ուժ գրեթե չունենք:

Քայլ 2-րդ՝ ամեն անգամ, երբ զգում ենք, որ Ձեր կամքի ուժի պաշարը սպառվել է, կերե՛ք որևէ թարմ միրգ կամ բանջարեղեն։ Դրանք կտրամադրեն Ձեր ուղեղին այն անհրաժեշտ «վառելիքը», այսինքն՝ գլյուկոզան, որի կարիքը ունի Ձեր ուղեղը։

Շատ կարևոր մի դիտարկում. մի՛ փորձեք վերականգնել Ձեր կամքի ուժի պաշարը քաղցրավենիքով կամ չափից շատ սուրճով։ Խնդիրն այն է, որ թե՛ քաղցրավենիքը, թե՛ սուրճը գուցե առաջին հայացքից Ձեզ էներգիայով են լցնում, այնուամենայնիվ, շատ քիչ ժամանակ անց Ձեր էներգիայի մակարդակը կտրուկ իջնում է, նույնիսկ ավելի ցածր, քան մինչ այդ էր։

Քայլ 3-րդ՝ Փորձե՛ք մի քանի րոպե խորը շնչել և արտաշնչել։ Փակե՛ք Ձեր աչքերը, խորը շու՛նչ քաշեք, պահե՛ք շունչը մի քանի վայրկյան, ապա արտաշնչեք։

Քայլ 4-րդ՝ Գնացե՛ք զբոսնելու։ Թարմ օդը ասես մաքրում է մեր միտքը և օգնում վերականգնել մեր էներգիան։ Երբ մենք զբոսնում ենք, շատ հաճախ դա օգնում է մեզ՝ մտածելու ռեժիմից անցում կատարել դիտարկման ռեժիմին: Դա այն վիճակն է, երբ մենք պարզապես նայում ենք մեր շուրջը առանց խորը վերլուծելու, թե ինչ ենք տեսնում։ Դրա շնորհիվ մեր միտքը սկսում է անկաշկանդ թափառել, և մենք լիարժեք լիցքաթափվում ու լիցքավորվում ենք:

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)


Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 
 

Comments


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page