Search
  • Kaizen Mastery

Բացահայտում ենք Ձեր առաքելությունը և կոչումը կյանքում


Ո՞րն է Ձեր կոչումը կյանքում։

Եթե Դուք գիտեք այս հարցի պատասխանը, ապա վստահաբար կարող եք ասել, թե ինչով են Ձեր կատարած քայլերը շաղկապվում մեկը մյուսի հետ և նպաստում կյանքում Ձեր կոչումն իրականացնելուն։

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը կիսվում է օգտակար խորհուրդներով, որոնց շնորհիվ կբացահայտեք Ձեր առաքելությունը և կոչումը կյանքում:

Մենք պետք է ձերբազատվենք այն թյուրընկալումից, որ մարդ պետք է բացահայտի իր կոչումը կամ առաքելությունը կյանքի վաղ տարիներին ու միանգամից: Իհարկե, նման դեպքեր լինում են, բայց հազվադեպ։

Մի՛ բողոքեք, որ կյանքում դեռ չեք գտել Ձեր տեղը: Փոխարենը, քայլ առ քայլ բացահայտեք Ձեր թաքնված տաղանդները և գնացեք Ձեր երազանքի ճանապարհով:

Ռասըլ Սայմոնսը առաջարկում է պատկերացնել կյանքը՝ որպես մետրո։ Եթե Դուք հասկանում եք, որ սխալ ուղղությամբ ընթացող մետրոյի վագոնում եք, ապա պարզապես մոտակա կայարանում դուրս եք գալիս և ճիշտ ուղղությամբ տանող գնացքն եք նստում։ Նույնը կարող եք անել նաև կյանքում:Ռասըլ Սայմոնսը

Ըստ Դավիդ Դեիդայի՝ կյանքում մեր կոչումը բացահայտելը նման է սոխի շերտերը հատ առ հատ հեռացնելուն։ Մենք տարբեր փուլերի միջով պետք է անցնենք, մինչև կգտնենք մեր իրական կոչումը։ Այդ փուլերից յուրաքանչյուրը կարևոր է՝ մեր կյանքի տվյալ ժամանակահատվածի համար։

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia