Search
  • Kaizen Mastery

Ստիվ Ջոբսի N1 սկզբունքը կյանքի և բիզնեսի համար


Ստիվ Ջոբսի կենսագրությունն ուսումնասիրելիս՝ կարելի է գտնել տասնյակ ոգեշնչող պատմություններ։

Առօրյա այս փոքրիկ դրվագում Ստիվ Ջոբսը կարևորագույն մի դաս է սովորում, որը ծառայելու էր նրան իր ողջ կյանքի ընթացքում։

Մի անգամ, երբ Ստիվ Ջոբսը դեռ պատանի էր, հայրը խնդրում է նրան ներկել իրենց տան առջևի ցանկապատը․․․

Մի քանի ժամ հետո հայրը գալիս է բակ և հարցնում է․ «Ստի՛վ, ներկեցի՞ր ցանկապատը»։ Ստիվը պատասխանում է․ «Այո՛, ներկել եմ»։ Հայրը սկսում է զննել ցանկապատը և ասում է. «Ստի՛վ, դու շատ լավ ներկել ես ցանկապատի դրսի կողմը, բայց դու չես ներկել ցանկապատի ներսի կողմը»։

Ստիվը նայում է հորը և ասում. «Հայրի՛կ, բայց չէ՞ որ ոչ ոք չի տեսնելու ցանկապատի ներսի կողմը»։ Հայրն էլ իր հերթին նայում է Ստիվին և ասում է՝ «Տղա՛ս, մենք ենք տեսնելու»։

Անցնում են տասնամյակներ, և Ստիվ Ջոբսը արդեն ղեկավարում էր Apple ընկերությունը, իսկ Apple-ի թիմն աշխատում էր Apple Մակինթոշի վրա։ Նա հանդիպում է ունենում Apple Մակինտոշի դիզայնով զբաղվող թիմի հետ և ասում է.

«Ես ցանկանում եմ, որ համակարգիչը արտաքուստ այնքան պարզ ու էլեգանտ լինի, ասես այն արվեստ գործ լինի։ Բայց ահա Ձեր իրական խնդիրը՝ Դուք պետք է այնպես անեք, որ համակարգիչը ներսից այնքան գեղեցիկ կառուցված լինի, որ նայելով նրան՝ արտասվենք»։

Եվ այս անգամ էլ դիզայնի թիմը նայում է Ջոբսին և ասում. «Բայց չէ՞ որ ոչ ոք չի տեսնելու, թե ինչ կա Apple Մակինտոշի ներսում»։ Ջոբսը ժպտալով նայում է նրանց և ասում՝ մենք ենք տեսնելու։

Հենց այս գաղափարախոսության շնորհիվ Apple ընկերությունը դարձավ աշխարհի ամենահռչակավոր և ամենաարժեքավոր ընկերություններից մեկը։

Հույս ունենք, որ այս պատմությունը կոգեշնչի Ձեզ ձգտել նույնքան կատարելագործել Ձեր կյանքը ներքուստ, որքան դա անում եք արտաքուստ։

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia