Search
  • Kaizen Mastery

Քոուչինգ․ Ձեր երազանքների արհեստանոցը


Քոուչ Արեւիկ Հայրապետյանը բացատրում է, թե որն է քոուչինգի դերը մեր երազանքներին հասնելու ճանապարհին:

Պատկերացրեք՝ Ձեր առջև դրել եք որևէ նպատակ, իսկապես ոգևորված եք և նույնիսկ որոշակի քայլեր եք կատարում Ձեր նպատակին հասնելու համար:

Սակայն որոշ ժամանակ անց առաջ են գալիս դժվարություններ, Ձեր ոգևորվածությունն աստիճանաբար մարում է, Ձեզ շրջապատող անձանց թերահավատությունը հիասթափություն է առաջ բերում, Ձեզ տիրում է կասկածամտությունը, վախը...

Սա միայն մեկն է այն տասնյակ հնարավոր տարբերակներից, թե ինչու Դուք պարզապես կարող եք հրաժարվել Ձեզ համար կարևոր նպատակից:

Հետաքրքիր է իմանալ, որ Արեւիկ Հայրապետյանը քոուչի հետ աշխատանքը համեմատում է արհեստանոցում աշխատելու հետ:

Հույս ունենք՝ տեսանյութը օգտակար կլինի քոուչինգի վերաբերյալ Ձեր հարցերին պատասխան ստանալու համար:

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia