Լինել ինքնավստահ և դառնալ հաջողակ
Ըստ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի՝ հաջողության հասնելու ամենակարևոր նախապայմանը քաջություն դրսևորելն է:
Հաջողակ մարդկանց մասին
Դժվար թե գտնեք հաջողության հասած մարդկանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, աշխարհի չեմպիոններ կամ հոլիվուդյան աստղեր, ովքեր համարձակ չեն եղել սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին:
Հիշե՛ք՝ Ձեր նպատակները պետք է շա~տ ավելի կարևոր լինեն Ձեզ համար, քան այն վախերը, որոնք Ձեզ հետ են պահում:
Ռոլո Մեյ
Քաջություն բառի արմատը լատիներեն cor բառն է, որը նշանակում է սիրտ: Ինչպես սիրտն է արյուն մատակարարում մեր մյուս օրգաններին, նմանապես քաջությունը մյուս բոլոր առաքինությունների սկզբնաղբյուրն է։ Սա, ի դեպ, ամերիկացի նշանավոր հոգեբան Ռոլո Մեյի արած համեմատությունն է:
Շատ դեպքերում քաջություն է պահանջում ասել ճշմարտությունը, երբ ստելը ավելի հարմար ու շահավետ տարբերակ է թվում։ Սեփական երազանքների հետևից գնալը ևս քաջություն է պահանջում, և շատ քիչ մարդ է գտնում այդ քաջությունն իր մեջ։
Կայզեն TV-ի մասին
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comments