top of page
Search
Kaizen Mastery

Հաջողակ մարդկանց հաջողության բանաձեւը

Հաջողակ մարդկանց սովորությունները


Առաջին հայացքից կարող է թվալ, թե իբր բոլոր հաջողակ մարդանց միշտ դուր է գալիս այն ամենն, ինչ իրենք անում են։


Ինքնազարգացում և անձնային աճ

Մինչդեռ օգտակար է իմանալ, որ հաջողակ մարդիկ, անկախ հավեսի առկայությունից, անում են այն, ինչը կարևոր է իրենց նպատակը իրականացնելու և հաջողության հասնելու համար։


Նրանք վաղ են արթնանում, նրանք կատարելագործվում են, մինչդեռ այլ մարդիկ ծախսում են թանկարժեք ժամանակը հեռուստացույցի առաջ կամ սոցիալական ցանցերում...

Փոքրիկ քայլերի արվեստը


Ցանկացած հաջողակ մարզիկի, արվեստագետի, ձեռներեցի հաջողության կարևոր գրավականներից մեկն այն է, որ նրանք սովորություն են ձևավորել՝ անելու այն ամենը, ինչից շատ մարդիկ պարզապես խուսափում են։

Դուք էլ, եթե մի փոքր մտածեք, հաստատ կարող եք վերհանել մի քանի գործողություններ, որոնք կարևոր են Ձեր նպատակներին հասնելու, հաջողակ դառնալու համար, սակայն Դուք խուսափում եք այդ քայլերը անելուց՝ հավեսի բացակայության պատճառով։

Կայզեն TV-ի մասին


Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page