top of page
Search
Kaizen Mastery

Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ (5 պարզ քայլ)

Նպատակին հասնելու համար անհրաժեշտ քայլերը


Կայզեն TV-ի նախորդ թողարկման ընթացքում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացրեց կյանքում հստակ նպատակներ ունենալու կարևորությունը։

Այս թողարկման ընթացքում Ձեզ ենք ներկայացնում 5 միանգամայն պարզ մեթոդ՝ ցանկացած նպատակ կյանքի կոչելու համար։

Ձեր կյանքի օրագրում գրեք Ձեր նպատակները


1․ Հստակեցրե՛ք և գրի՛ առեք Ձեր N1 նպատակը առաջիկա 1 տարվա համար։

Գիտական ուսումնասիրությունները մեկը մյուսի հետևից փաստում են, որ միմիայն գրի առնելով մեր նպատակը մենք քանիցս մեծացնում ենք տվյալ նպատակին հասնելու հավանականությունը։

Պատճառն այն է, որ գրի առնելով մեր նպատակը մենք ասես պայմանագիր ենք կնքում ինքներս մեզ հետ, պատասխանատվություն ենք ստանձնում մեր նպատակին հասնելու համար: Ու մենք էլ տեղ չունենք մեր ստանձնած պատասխանատվությունից փախչելու: :)

Սեփական բիզնեսը Հայաստանում


2․ Երբ արդեն թղթին եք հանձնել Ձեր նպատակը, մտովի տեղափոխվե՛ք ապագա և ամենայն մանրամասնությամբ պատկերացրե՛ք Ձեր նպատակն իրագործված։

Օրինակ՝ եթե Ձեր նպատակն է ստեղծել սեփական բիզնեսը Հայաստանում, սկսե՛ք երևակայել, թե ինչպիսին է Ձեր բիզնեսը, որտեղ եք տեղակայված, ինչպիսի հաճախորդների եք սպասարկում, ինչպես եք սպասարկում նրանց:

Մի քանի րոպե երևակայելուց հետո, վերադարձե՛ք ներկա և սկսե՛ք գրի առնել այն բոլոր քայլերը, որ պետք է անեք Ձեր նպատակը կյանքի կոչելու համար: Հիմնվելով Ձեր բիզնեսը ստեղծելու օրինակի վրա՝ Ձեր քայլերը կարող են լինել՝

  1. համացանցում փնտրել Հայաստանում Ձեզ հետաքրքրող բիզնես ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն,

  2. փնտրել Ձեր բիզնեսը օրինական դաշտում գրանցելու հնարավորությունների մասին տեղեկատվություն,

  3. զանգահարել այդ ոլորտում փորձառու Ձեր վաղեմի ծանոթին, ով կկարողանա իր խորհրդով կիսվել Ձեզ հետ

սեփական բիզնեսը հայաստանում

Պաբլո Պիկասոյի մտքերը նպատակին հասնելու մասին


3․ Գործի՛ անցեք։

Անկախ նրանից՝ որքան լավ եք ամեն բան պլանավորել կամ որքան շատ եք ոգևորված Ձեր նպատակով, Ձեր սայլը տեղից կշարժվի, եթե միայն Դուք տեղից շարժվեք ու անեք այն, ինչ պետք է արվի Ձեր նպատակն իրագործելու համար։

Իհարկե, հաճախ մենք վախենում ենք, հապաղում ենք առաջին քայլը անելուց, քանի որ շատ բան աղոտ ու անորոշ է թվում: Բայց վստա՛հ եղեք, որ Ձեր արած քայլերին զուգընթաց, Դուք կստանաք Ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ և ամեն բան շատ ավելի հստակ կդառնա ժամանակի ընթացքում:

Փոքրիկ քայլերի արվեստը


4․ Եղե՛ք հաստատակամ ու հետևողական

Աշխարհում ոչ մի նպատակ հենց այնպես չի իրագործվում։ Ձեր հաջողության գրավականը ոչ թե այն է, թե որքան խելացի եք կամ որքան յուրօրինակ է Ձեր գաղափարը, այլ այն, թե որքան հետևողական եք Ձեր նպատակը կյանքի կոչելու գործում։ Թեև յուրաքանչյուր օրվա աշխատանքը առանձին վերցված կարող է աննշան թվալ, բայց ժամանակի ընթացքում հետևողական լինելու շնորհիվ Դուք շատ մեծ արդյունքների եք հասնելու:

Նպատակին հասնելու ճանապարհը


5. Վայելե՛ք ճանապարհը

Եվ վերջում, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է մեզ այն տեսակետը, որ անկախ նրանից, թե որքան կարևոր է կյանքում մեր նպատակներին հասնելը, դրանից առավել կարևոր է իսկապես վայելել այն ճանապարհը, որով գնում ենք դեպի մեր մեծ նպատակները։

Այո՛, հնարավոր է արյուն ու քրտինք թափել սեփական երազանքին հասնելու ճանապարհին և, այո՛, հնարավոր է այդ ճանապարհից հաճույք ստանալ ու լինել երջանիկ:

 

Կայզեն TV-ի մասին

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար:

Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության...

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

0 comments

Comments


bottom of page