top of page
Search
Arevik Hayrapetyan

10 հետաքրքիր հարց տարին ամփոփելու համար (2019)

2019 թվականի կարևորագույն իրադարձությունները


2019 թվականը մոտենում է ավարտին, և լավագույն ժամանակն է իմաստավորելու անցնող տարվա իրադարձությունները՝ իրենց բոլոր գույներով:


Նվիրե՛ք Ձեր նախատոնական երեկոներից որևէ մեկը այս հարցերի շուրջ խորհելուն:

Անուշաբույր սուրճը կամ բուսական թեյը հաստատ չեն խանգարի :)


1. Ո՞րն է եղել այս տարվա կարևորագույն դասը:

Ումի՞ց եք այն սովորել:

2. Ո՞րն է եղել այս տարվա ամենացավոտ դասը:

Ի՞նչ սովորեցիք արդյունքում:

3. Ի՞նչ դաս էր կյանքը փորձում տալ Ձեզ տարվա ընթացքում, որին Դուք ամեն կերպ դիմադրեցիք կամ դեռ շարունակում եք դիմադրել:

4. Ո՞րն էր այս տարվա ամենամեծ սխալը: Ի՞նչն այլ կերպ կանեիք:

Ի՞նչ եք արել կամ պատրաստվում անել սխալը ուղղելու համար:


հետաքրքիր հարցեր

5. Ո՞րն էր այս տարվա Ձեր կարևորագույն ձեռքբերումը:

Ինչպե՞ս հասաք դրան:

6. Ո՞րն է այն բացասական սովորությունը, վարքագիծը, որն ամենաշատն է խանգարել Ձեզ տարվա ընթացքում:

Ի՞նչ եք անելու այն հաղթահարելու համար:

7. Ի՞նչ նոր սովորություն, վարքագիծ եք զարգացրել այս տարվա ընթացքում, որի համար հպարտ եք:

8. Ի՞նչ կարևոր բան եք սկսել, որ դեռ ավարտին չեք հասցրել:

9. Ու՞մ կարիք ունեք հիշեցնելու, թե որքան թանկ են նրանք Ձեզ համար:

10. Ինչի՞ համար եք հատկապես երախտապարտ:


Ձգտե՛ք Կատարելության և հրաշալի տոներ առջևում...

Արևիկ

Հ.Գ.Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)


Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments

Comments


bottom of page