top of page
Search

Ինչպե՞ս փոքրիկ տղան կարգի բերեց ամբողջ աշխարհը

Kaizen Mastery

Հետաքրքիր և իմաստուն պատմություն


Ոգեշնչող, իմաստուն պատմություն այն մասին, թե ինչպես փոքրիկ տղան կարգի բերեց ամբողջ աշխարհը:

Ծնող-երեխա հարաբերություններ


Լինում է, չի լինում մի երիտասարդ հայրիկ է լինում... :)

Նա շատ էր սիրում իր փոքրիկ տղային և ամեն օր աշխատանքից հետո իր ամբողջ ժամանակը տրամադրում էր փոքրիկ երեխային:

Բայց արի ու տես, որ մի օր հայրիկը տուն վերադառնալուց հետո պետք է շարունակեր աշխատել ու չէր կարողանա սովորականի պես խաղալ իր տղայի հետ:

Չցանկանալով տխրեցնել իր երեխային՝ հայրը փորձում է տարբերակներ մտածել, թե ինչով կարող է զբաղեցնել երեխային:


Աշխարհի քարտեզը

Հանկարծ, նա իր աշխատասեղանին տեսնում է մի ամսագիր, որի վրա աշխարհի քարտեզն էր պատկերված:

Տուն վերադառնալուն պես՝ նա պատառոտում է այդ քարտեզը և իր տղային խնդրում է, որ վերականգնի աշխարհի քարտեզի տեսքը, ինչից հետո նրանք միասին կխաղան:

Երեխան ոգևորվում է այդ հանձնարարությունից, իսկ սրամիտ հայրիկը մտածում է, որ կարող է հանգիստ աշխատել, քանի որ երեխան չի կարողանա կարճ ժամանակում վերականգնել աշխարհի քարտեզը այդ պատառոտված կտորներից:

Բայց արի ու տես, որ շատ կարճ ժամանակ անց երեխան գալիս է հոր աշխատասենյակ ու ասում է, որ հավաքել է աշխարհի քարտեզը:

Հայրը միանգամայն զարմացած հարցնում է տղային, թե ինչպես կարողացավ դա անել:

Երեխայի պատասխանը իսկապես որ ապշեցրեց երիտասարդ հայրիկին...


Կայզեն TV-ի մասին

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 
 

Comments


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page