Մասնագիտական կողմնորոշում
Ո՞րն է Ձեր կոչումը կյանքում։
Եթե Դուք գիտեք այս հարցի պատասխանը, ապա վստահաբար կարող եք ասել, թե ինչով են Ձեր կատարած քայլերը շաղկապվում մեկը մյուսի հետ և նպաստում կյանքում Ձեր կոչումն իրականացնելուն։
Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը կիսվում է օգտակար խորհուրդներով, որոնց շնորհիվ կբացահայտեք Ձեր առաքելությունը և կոչումը կյանքում:
Ի՞նչ մասնագիտություն ընտրել
Մենք պետք է ձերբազատվենք այն թյուրընկալումից, որ մարդ պետք է բացահայտի իր կոչումը կամ առաքելությունը կյանքի վաղ տարիներին ու միանգամից: Իհարկե, նման դեպքեր լինում են, բայց հազվադեպ։
Մի՛ բողոքեք, որ կյանքում դեռ չեք գտել Ձեր տեղը: Փոխարենը, քայլ առ քայլ բացահայտեք Ձեր թաքնված տաղանդները և գնացեք Ձեր երազանքի ճանապարհով:
Ռասըլ Սայմոնսը առաջարկում է պատկերացնել կյանքը՝ որպես մետրո։ Եթե Դուք հասկանում եք, որ սխալ ուղղությամբ ընթացող մետրոյի վագոնում եք, ապա պարզապես մոտակա կայարանում դուրս եք գալիս և ճիշտ ուղղությամբ տանող գնացքն եք նստում։ Նույնը կարող եք անել նաև կյանքում:
Ըստ Դավիդ Դեիդայի՝ կյանքում մեր կոչումը բացահայտելը նման է սոխի շերտերը հատ առ հատ հեռացնելուն։ Մենք տարբեր փուլերի միջով պետք է անցնենք, մինչև կգտնենք մեր իրական կոչումը։ Այդ փուլերից յուրաքանչյուրը կարևոր է՝ մեր կյանքի տվյալ ժամանակահատվածի համար։
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Комментарии