top of page
Search
Kaizen Mastery

Հետաքրքիր պատմություն. անհնարինը ոչինչ է | ԿայզենTV

Հետաքրքիր և իմաստուն պատմություն

Հետաքրքիր պատմություն, որը գալիս է ապացուցելու, որ անհնարինը ոչինչ է:

Գիտե՞ք արդյոք, որ մինչև 1697թ. մարդկության մեծ մասը հավատացած էր, որ կարապները լինում են բացառապես սպիտակ գույնի:

Հետաքրքիր է իմանալ՝ այդ ինչ պարզվեց 1697 թ.-ին:

Ներկայացնում է լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը:

Պատմություն սև կարապի մասին


1697 թվականին երկու հոլանդացի ճանապարհորդներ Արևմտյան Ավստրալիայում առաջին անգամ տեսան սև կարապների: Այդ ժամանակվանից ի վեր սև կարապները դարձան ամեն անհնարինին ձեռնոց նետող յուրօրինակ խորհրդանիշներ:

Սև կարապ արտահայտությունը օգտագործվում է մատնանշելու այնպիսի երևույթներ (դրական, թե բացասական), որոնք իրականություն դարձան, թեև դրանք ի սկզբանե անհնար էին համարվում:

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում ունի «սև կարապներ», այսինքն՝ այնպիսի երևույթներ, որոնք մենք անհնար ենք համարում ոչ թե այն պատճառով, որ դրանք իրականանալու ոչ մի հնարավորություն չունեն, այլ այն պատճառով, որ մենք դեռևս չենք ունեցել փորձառություն հակառակում համոզվելու:

Այսպիսով, երբ հաջորդ անգամ ինչ-որ բանի մասին մտածելիս, Ձեր մտքով անցնի, որ Ձեզ համար դա իրականացնելը անհնար է, հիշե՛ք՝ ամեն բան անհնար է մինչև իրականություն դառնալը:

Դե ինչ, գնանք նոր սև կարապներ բացահայտելու թե՛ բնության մեջ, թե՛ մեր կյանքում:


Կայզեն TV-ի մասին

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page