Օգտակար խորհուրդներ սթրեսից ազատվելու համար
Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ լիարժեք հանգստանալ, վերականգնվել սթրեսից, վայելել Ձեր ազատ ժամանակը սիրելի մարդկանց հետ, ինչպես նաև լինել կրեատիվ, նոր շունչ հաղորդել Ձեր ստեղծարար նախագծերին:
Ներկայացնում է լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը:
Պարզապես փորձե՛ք։
Հեռախոսի կարգավորումները
1․ Ուղղակի անջատեք ամեն տեսակի ծանուցումները Ձեր հեռախոսից։ Դրա համար պետք է մտնել ցանկացած հավելվածի կարգավորումների բաժին և նշել ծանուցումներ չստանալու հրահանգը։ Դրա արդյունքում նույնիսկ եթե Ձեր հեռախոսը ինչ-որ գործնական նպատակով միացած է ինտերնետին, Դուք ամեն վայրկյան չեք տեսնի շեղող ծանուցումները Ձեր էկրանին:
2․ Պարտադիր չէ, որ Ձեր հեռախոսը օրվա ամբողջ ընթացքում Ձեզ մոտ լինի։ Օրինակ, երբ մտավոր աշխատանք եք կատարում, կարող եք պարզապես անջատել հեռախոսի ձայնը և թողնել այն մեկ այլ սենյակում։
Հավանաբար հիմա մտածում եք՝ իսկ ի՞նչ, եթե ինձ զանգեն։ Այո՛, Ձեզ կարող են զանգել, բայց Դուք էլ կարող եք այդ զանգին ավելի ուշ պատասխանել։ Աշխարհը փուլ չի գա դրանից:
Իհարկե, երբեմն կարող եք բացառություն անել, երբ կարևոր զանգի եք սպասում կամ ինչ-որ մեկը տվյալ օրը Ձեր օգնության կարիքն ունենա, բայց դրանք միայն բացառություններ պետք է լինեն: Օրինաչափություն պետք է լինի այն, որ Դուք հանգիստ աշխատեք Ձեր կարևոր գործի վրա և առաջ շարժվեք, այլ ոչ թե դոփեք տեղում։
Մեդիտացիա և մտքի դեգերումներ
3 Նպատակային կերպով նախատեսե՛ք որոշակի ժամանակահատված յուրաքանչյուր օրվա մեջ, թեկուզ 5-10 րոպե, երբ ուղղակի հանգիստ նստում եք սենյակում կամ դուրս եք գալիս որևէ այգի, այդ ընթացքում ոչինչ չեք անում և պարզապես թույլ եք տալիս Ձեր մտքին հանգստանալու և վերականգնվելու։
Մեծ Բրիտանիայի Լանկաշիրի համալսարանի հետազոտողները 2013 թվականի ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ մտավոր թափառումները նպաստում են ստեղծարարությանը։
Բոլոր ժամանակների մեծ մտածողները կարևոր են համարել հնարավորություն տալ իրենց մտքին պարզապես թափառել, և հավանաբար դա է պատճառը, որ լավագույն մտքերը մեզ այցի են գալիս ցնցուղի տակ կամ զբոսանքի ժամանակ։
Հենց այն ժամանակ, երբ մենք չենք պարտադրում ինքներս մեզ մտածել որևէ ուղղությամբ, մեր մտքում սկսվում են հետաքրքիր կապակցումներ տեղի ունենալ՝ նախկինում իրար հատ ընդհանրապես չկապակցված երկու մտքերի միջև։
Այս երեք սկզբունքները կիրառելով՝ կզգաք, թե որքան թեթևացած է դառնում Ձեր միտքը և որքան ավելի թարմացած ու հանգիստ եք Դուք արդյունքում: Պարզապես փորձե՛ք։
Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comentários