top of page
Search
Kaizen Mastery

Ինչպե՞ս հաղթել ցանկացած պայքարում

Հաղթանակ սպորտում և բիզնեսում


Տարածված մի կարծիք կա, որի համաձայն՝ հաղթանակ տոնելու համար մենք պետք է հաղթենք այլ մարդկանց։ Սպորտում՝ մրցակից թիմին կամ մեկ այլ մարզիկի, երաժշտական փառատոնի ժամանակ՝ մեկ այլ դաշնակահարի, իսկ բիզնեսում՝ նույն ոլորտում գործող այլ անհատի կամ ընկերության։


Այստեղ տեղին է հիշել պարսիկ մտածող Ռումիի իմաստուն խոսքերը՝ «Առյուծը, ով հաղթում է իր թշնամուն, փոքրիկ հերոս է այն առյուծի համեմատությամբ, ով հաղթում է ինքն իրեն»:

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը բացատրում է, թե որն է յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի ունեցող ամենակարևոր պայքարը, և ինչպես մեզանից յուրաքանչյուրը կարող է հաղթել այդ պայքարում:

Ինչպես սովորեցնում են մեզ բոլոր ժամանակների ականավոր մտածողները, յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի ունեցող մեծագույն պայքարը այն պայքարն է, որը տեղի է ունենում անհատի ներսում:

Մեզանից յուրաքանչյուրի մեջ շարունակաբար պայքար է գնում մեր լավագույն կամ բարձագույն «ես»-ի և մեր ցածրագույն, ճղճիմ «ես»-ի միջև։ Իսկ մեծագույն հաղթանակն այն է, որը յուրաքանչյուրս տոնում ենք ինքներս մեր նկատմամբ։

Այսինքն՝ ամեն անգամ մենք մեր կայացրած որոշումով և դրան հաջորդող քայլերով ասես մեր քվեն ենք տալիս մեր մեջ ապրող լավագույն հատկանիշներին՝ ազնվությանը, բարությանը, սիրուն, վեհությանը կամ էլ անում ենք հակառակը։


Սպորտի հոգեբանություն

Պատկերացնենք որևէ մարզիկի, ով նպատակ ունի չեմպիոն դառնալ իր ընտրած մարզաձևում։ Ամեն օր՝ վաղ առավոտյան, երբ նա լսում է զարթուցիչի ձայնը, նա ունի հնարավորություն իր քվեն տալու իր լավագույն «ես»-ին, վեր կենալ ու սկսել մարզվել կամ էլ տրվել ալարկոտությանը և մի քիչ էլ քնել։


Հաղթի՛ր ինքդ քեզ

Տարիներ հետո, երբ այդ նույն մարզիկը հայտնվում է Օլիմպիական պատվանդանին, դա հենց նրա շնորհիվ է, որ տարիներ շարունակ այդ մարզիկը հաղթել է իր մեջ տեղի ունեցող մեծագույն պայքարում. նա հաղթել է ալարկոտությանը, նա հաղթել է վախին ու կասկածամտությանը, նա հաղթել է իր ցածրագույն «ես»-ի կողմից ճչացող կոչերին՝ «Դու ոչ մի բանի չես հասնելու, հանձնվի՛ր»։

Արևելյան իմաստության համաձայն՝ հազարավոր ճակատամարտեր հաղթելու փոխարեն առավել կարևոր է հաղթել ինքդ քեզ։ Միայն այդ դեպքում է հաղթանակը քոնը։ Ոչ մեկ այն քեզնից չի կարող խլել։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments

Comments


bottom of page