Վան Գոգ. Սրճարանի գիշերային տեռասը
«Ինչո՞վ եք չափում Ձեր աշխատանքի արժեքը» թեմայով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տեսագրությունը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Վան Գոգի «Սրճարանի գիշերային տեռասը» ոգեշնչեց Արևիկ Հայրապետյանին խոսել այն մասին, թե ինչով ենք մենք չափում մեր աշխատանքի արժեքը: Ինչպե՞ս կարող ենք գտնել մոտիվացիա մեր աշխատանքը անելիս և գնահատել այլ մարդկանց աշխատանքը:
Եթե դեռ չեք հասցրել դիտել տեսանյութը, ապա կարող եք դա անել հենց հիմա՝ այս հղումով: Այն հատկապես հոգեհարազատ կլինի Վան Գոգի արվեստի սիրահարներին:
Սիրով սպասում ենք տեսանյութի վերաբերյալ Ձեր կարծիքին:
Կայզեն TV-ի և քոուչ Արեւիկ Հայրապետյանի մասին
Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։
Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:
Ձգտե՛ք Կատարելության,
Kaizen Mastery
Comments