top of page

Քոուչ Արևիկ Հայրապետյանը քոուչինգի մասին

  • Kaizen Mastery
  • Apr 24, 2017
  • 1 min read

Updated: May 24, 2024

Քոուչ Արևիկ Հայրապետյանը քոուչինգի մասին


Քոուչ Արևիկ Հայրապետյանը բացատրում է, թե որն է քոուչինգի դերը մեր երազանքներին հասնելու ճանապարհին:

Ինչպե՞ս հասնել նպատակին և դառնալ հաջողակ


Պատկերացրեք՝ Ձեր առջև դրել եք որևէ նպատակ, իսկապես ոգևորված եք և նույնիսկ որոշակի քայլեր եք կատարում Ձեր նպատակին հասնելու համար:

Սակայն որոշ ժամանակ անց առաջ են գալիս դժվարություններ, Ձեր ոգևորվածությունն աստիճանաբար մարում է, Ձեզ շրջապատող անձանց թերահավատությունը հիասթափություն է առաջ բերում, Ձեզ տիրում է կասկածամտությունը, վախը...

Սա միայն մեկն է այն տասնյակ հնարավոր տարբերակներից, թե ինչու Դուք պարզապես կարող եք հրաժարվել Ձեզ համար կարևոր նպատակից:

Հետաքրքիր է իմանալ, որ Արևիկ Հայրապետյանը քոուչի հետ աշխատանքը համեմատում է արհեստանոցում աշխատելու հետ:

Հույս ունենք՝ տեսանյութը օգտակար կլինի քոուչինգի վերաբերյալ Ձեր հարցերին պատասխան ստանալու համար:

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

Comments


© 2016-2024 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

WhatsApp: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia

bottom of page