Ո՞վ է քոուչը
Քոուչը մասնագետ է, ով աջակցում է անհատին նրա ինքնաճանաչման և ինքնակերտման ճանապարհին, օգնում է նրան սահմանել կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող նպատակներ, քայլ առ քայլ իրագործել այդ նպատակները և շարունակաբար կատարելագործվել որպես անհատ:
Քոուչի դերը
Քոուչը մշտապես իր հաճախորդի կողքին է՝ տոնելու նրա փոքր ու մեծ հաղթանակները, ինչպես նաև աջակցելու նրան՝ արժանապատվորեն դիմակայելու բոլոր մարտահրավերներին:
Աշխարհում քոուչինգով զբաղվում են տարբեր մասնագիտությունների և փորձառությունների տեր մարդիկ, մասնավորապես՝ բիզնեսի, սպորտի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, հոգեբաններ:
Քոուչինգի մասին
Հատկանշական է, որ քոուչինգի արդյունավետության կարևորագույն գործոններից մեկը հենց քոուչն է, այն հսկայական աշխատանքը, որը նա ամեն օր կատարում է՝ կերտելով սեփական անհատականությունը, կատարելագործվելով և շարունակաբար գերազանցելով ինքն իրեն: Այսպիսով՝ քոուչը իր սեփական օրինակով կյանքի է կոչում քոուչինգի գաղափարախոսությունը և դառնում ոգեշնչման աղբյուր իր հաճախորդների համար:
Քոուչի համար ինքնակատարելագործումը չի սահմանափակվում միայն նրա գործունեությամբ՝ որպես քոուչ, քանի որ քոուչինգը միաժամանակ և՛ մտածելակերպ է, և՛ ապրելակերպ:
Հավատալով սեփական ուժերին՝ նա հավատում է, որ այլ մարդիկ ևս ունեն իրենց մեծագույն երազանքներին և նպատակներին հասնելու, սեփական կյանքն ու իրենց շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնելու անսահմանափակ ներուժ:
Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:
Ձգտե՛ք կատարելության,
Արևիկ
Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:
Comments