top of page
Search
  • Արևիկ Հայրապետյան

Ու՞մ համար է քոուչինգը

Քոուչինգի մասին


Քոուչինգն այն մարդկանց համար է, ովքեր իսկապես պատրաստակամ են բարեփոխելու իրենց կյանքը՝ պատասխանատվություն ստանձնելով սեփական կյանքի համար և քայլեր կատարելով իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար:

Քոուչի ծառայություններից օգտվում են տարբեր փորձառություններ ունեցող անհատներ, ինչպես օրինակ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ղեկավարներ, արվեստագետներ, մարզիկներ և այլն:


Ինչպե՞ս դառնալ հաջողակ

Քոուչի հետ համագործակցությունը հաջողակ լինելու և ինքնակատարելագործման ձգտում ունենալու վկայություն է:

Նույնիսկ եթե վստահ եք, որ արդեն իսկ հասել եք Ձեր կյանքի մեծագույն հաջողությանը, ապա հիշեք, որ քոուչինգի շնորհիվ Դուք կբացահայտեք ինքակատարելագործվելու նորանոր հորիզոններ:

Ինչպիսի՞ ներդրումներ են անհրաժեշտ:

Քոուչինգը երկարաժամկետ համագործակցություն է հաճախորդի և քոուչի միջև: Հարկ է նշել, որ քոուչինգը կախարդական փայտիկ չէ, որն արագորեն կլուծի Ձեր բոլոր խնդիրները:

Օգտվելով քոուչի ծառայություններից Դուք գիտակցված ընտրություն եք կատարում՝ սկսելու Ձեր կյանքի բարեփոխման ճանապարհը: Ինչպես ցանկացած փոփոխություն, Ձեր անհատական վերափոխումը Ձեզանից կպահանջի մի շարք ներդրումներ:

Բացի ծառայության դիմաց զուտ ֆինանսական ներդրում կատարելուց, Դուք պետք է իսկապես պատրաստակամ լինեք ներդնել Ձեր էներգիան, ժամանակը, մտավոր ռեսուրսները՝ հանուն Ձեր ինքնակատարելագործման:

քոուչինգ բիզնեսի համար

Քոուչի հետ աշխատելու արդյունքները

Ի՞նչ կստանաք Ձեր ներդրումի դիմաց:

Քոուչինգը կարելի է համեմատել արհեստանոցում աշխատելու հետ: Դուք եք որոշում՝ ինչի վրա աշխատել, ինչ նյութերից օգտվել և ինչ գործիքներ կիրառել Ձեր գլուխգործոցը կերտելու համար: Եվ, իհարկե, Դուք ազատ եք դեն նետել այն ամենը, ինչը խանգարում է Ձեզ:

Քոուչի հետ Ձեր համագործակցությունն ավարտելիս Դուք արդեն իսկ ունեք այնպիսի հմտություններ և այնպիսի գործիքներ Ձեր «արհեստանոցում», որոնք կօգնեն Ձեզ հետագայում շարունակաբար նոր գլուխգործոցներ կերտել:

Վստահ եղեք, որ քոուչի հետ համագործակցությունը կլինի Ձեր կյանքի կարևորագույն ներդրումը կամ առնվազն կարևորագույն ներդրումներից մեկը:

Այսպիսով՝ քոուչինգի ամբողջ գործընթացը հիմնված է փոքրիկ քայլերի արվեստի վրա, ինչի շնորհիվ Դուք զգալու եք փոքրիկ հաղթանակների մեծ ուժը և գերազանցելու եք ինքներդ Ձեզ՝ շարունակաբար ձգտելով կատարելության:

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

0 comments
bottom of page