Search
  • Արևիկ Հայրապետյան

Ինչու՞ է քոուչինգը արդյունավետ


Պատկերացրեք՝ Ձեր առջև դրել եք որևէ նպատակ, իսկապես ոգևորված եք և նույնիսկ որոշակի քայլեր եք կատարում Ձեր նպատակին հասնելու համար: Սակայն որոշ ժամանակ անց առաջ են գալիս դժվարություններ, Ձեր ոգևորվածությունն աստիճանաբար մարում է, Ձեզ շրջապատող անձանց թերահավատությունը հիասթափություն է առաջ բերում, Ձեզ տիրում է կասկածամտությունը, վախը...

Սա միայն մեկն է այն տասնյակ հնարավոր տարբերակներից, թե ինչու Դուք պարզապես կարող եք հրաժարվել Ձեզ համար կարևոր նպատակից:

Դրան հակառակ՝ երբ համագործակցում եք քոուչի հետ, նա օգնում է Ձեզ հավատարիմ մնալ Ձեր նպատակին, նա օգնում է Ձեզ չշեղվել Ձեր ընտրած ուղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն բան Ձեր դեմ է ընթանում: Քոուչը անընդհատ հիշեցնում է Ձեզ Ձեր տված խոստումների, կայացրած որոշումների և դրանք իրագործելու Ձեր իսկ ստանձնած պատասխանատվության մասին:

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ, անկախ քոուչ ունենալու հանգամանքից, կարող է հասնել իր առջև դրված նպատակներին՝ անկոտրում կամքի և հաստատակամության շնորհիվ: Սակայն վստահեցնում ենք, որ քոուչի հետ աշխատանքը տալիս է մի շարք կարևոր առավելություններ:

Քոուչի հարցերի, դիտակումների և հետադարձ կապի շնորհիվ Դուք սկսում եք առավել լավ ճանաչել ինքներդ Ձեզ և բարեփոխվել:

Քոուչի հետ համագործակցությունը դարձնում է Ձեզ առավել պատասխանատու և կենտրոնացնում է Ձեր բոլոր ռեսուրսները Ձեր նպատակի վրա: Ֆեյսբուքը կամ յութուբյան որևէ նոր հոլովակ, հերթական անմիտ խոսակցությունը կամ բամբասանքը արդեն անկարևոր են Ձեզ համար:

Դուք գիտակցում եք, որ ունեք ՆՊԱՏԱԿ:

Դուք սովորում եք ոգևորվել Ձեզ հանդիպող մարտահրավերներով, քանի որ հասկանում եք, որ դրանք Ձեր աճի և զարգացման լավագույն ընկերներն են, դառնում եք ավելի ինքնավստահ, սահմանում եք առավել համարձակ նպատակներ և հաջորդաբար կյանքի կոչում դրանք: Այս ամենը նրա շնորհիվ, որ Ձեր կողքը կա մեկը, ով շարունակաբար ոգեշնչում և առաջ է մղում Ձեզ:

Քոուչինգի արդյունքում հաճախորդը

  • անցնում է ինքնաճանաչման ճանապարհով՝ բացահայտելով իր կյանքի արժեքները և առաջնահերթությունները,

  • կայացնում է որոշումներ՝ սեփական արժեքներին և ընտրած ուղուն հավատարիմ մնալով,

  • լիարժեք պատասխանատվություն է ստանձնում սեփական կյանքի և կատարած քայլերի համար,

  • սովորում է հստակ նպատակներ սահմանել և մշակել դրանց իրագործման գործողությունների ծրագիր,

  • քոուչի հետ համագործակցությունը սկսելու պահից հստակ քայլեր է կատարում իր առջև դրված նպատակի ուղղությամբ,

  • զարգացնում է իր ուժեղ կողմերը և կենտրոնացնում իր ռեսուրսները՝ առավելագույն արդյունքի հասնելու համար,

  • բարձրացնում է իր արդյունավետության մակարդակը, ինչը թույլ է տալիս ներդաշնակություն ապահովել կյանքի բոլոր ոլորտներում,

  • ձևավորում է նոր դրական համոզմունքներ, վստահություն սեփական ուժերի հանդեպ,

  • լցվում է լավատեսությամբ և հավատով ապագա հնարավորությունների հանդեպ,

  • սկսում է իմաստավորել կյանքը և յուրաքանչյուր օրը ծառայեցնել իր մեծագույն երազանքների և նպատակների իրականացմանը,

  • գիտակցում է իր կարևոր դերն աշխարհում. չէ՞ որ աշխարհում չկան ավելորդ մարդիկ:

Հատկանշական է, որ ժամանակի ընթացքում քոուչինգի դրական ազդեցությունը ակնհայտ է դառնում ոչ միայն հաճախորդի, այլ նաև նրա շրջապատի համար:

Այսպիսով՝ քոուչինգի համագործակցության ավարտին ստացված արդյունքները շոշափելի են, դրանք կարելի է գնահատել սահմանված նպատակների համեմատությամբ:

Քոուչինգի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաթերթը:

Ձգտե՛ք կատարելության,

Արևիկ

Հ.Գ. Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին (Կայզեն TV), որտեղ կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:


© 2016-2020 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia