top of page
Search
  • Kaizen Mastery

Օգտակար խորհուրդներ ձախողելու վախը հաղթահարելու համար

Ինչպե՞ս հաղթահարել ձախողելու վախը


Օգտակար խորհուրդներ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի կողմից, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել ձախողելու վախը, ինչպես նաև առողջ վերաբերմունք ձևավորել Ձեր ձախողությունների, կատարած սխալների, կրած պարտություններից նկատմամբ։


Հաջողակ մարդիկ

Թեև մենք սիրում ենք կարդալ հաջողակ մարդկանց պատմությունները, այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է հենց մեզ, միակ բանը, որ անում ենք հուսահատվելն է և սեփական երազանքը կասկածի տակ դնելը։

Չէ՞ որ դեռ փոքր տարիքից ընտանիքում, դպրոցում մեզ սովորեցնում են, թե որքան ամոթ է սխալվելը, թե որքան վատն ու անարժանն ենք մենք, եթե հանկարծ ինչ-որ նախաձեռնության մեջ ձախողենք։

Եվ տարիներ հետո մեզնից հսկայական աշխատանք է պահանջվում սխալվելու և ձախողելու վախը մեր միջից արմատախիլ անելու համար։

Ձախողել և սովորել. Պաուլո Կոելիո


Որպես առաջին քայլ կարևոր է, որ սկսեք առողջ վերաբերմունք ձևավորել Ձեր սխալների, ձախողությունների նկատմամբ, ինչպես նաև հասկանանք, որ դրանք ինչ-որ նոր բան անելու պարտադիր հետևանքներն են։ Սխալներ չանելը շատ ավելի վատ է, քան շատ սխալներ անելը:

Շատ կարևոր է նաև սովորել դասեր քաղել սխալներից։ Այսինքն՝ եթե Դուք շարունակաբար անում եք միևնույն սխալը, դա պարզապես նշանակում է, որ Դուք բավականաչափ ժամանակ չեք հատկացնում Ձեր սխալները վերլուծելու և դրանց հիման վրա առաջընթաց ապրելու համար։

Մի՛ կապեք Ձեր «ես»-ը հաղթանակին կամ պարտությանը։ Չէ՞ որ Դուք ավելին եք, քան որևէ երևույթի վերջնարդյունք։ Դուք նույնքան արժանի անհատ եք՝ անկախ նրանից՝ հաղթել եք, թե պարտվել, անկախ նրանից՝ Դուք ամենաբարձր գնահատականն եք ստացել, թե տապալել եք քննությունը, եթե իհարկե Դուք 100% ջանք եք ներդրել։

Ամփոփենք Պաուլո Կոելիոյի խոսքերով, ով ժամանակին ասել է՝ «Հպարտ եղեք Ձեր սխալներով և կախեք Ձեր սպիերը՝ որպես մեդալներ»։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page