top of page
Search
  • Kaizen Mastery

Սոցիալական Էքսպերիմենտ. երբ քանակը որակ է որոշում

Հետաքրքիր սոցիալական Էքսպերիմենտ


Ի՞նչ գիրք կարդալ. «Արվեստ և վախ»


«Արվեստ և վախ» գրքում նկարագրված է մի հետաքրքիր պատմություն, որը կոտրում է նորարար գաղափարներ գեներացնելու վերաբերյալ առկա կարծրատիպերը և առաջ է քաշում մի պարզ մեթոդ, որի շնորհիվ յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրանից, թե նա ինչ ոլորտի ներկայացուցիչ է, կարող է մեկը մյուսից հետաքրքիր գաղափարներով հանդես գալ։

Հետաքրքիր պատմություն դպրոցում


Այսպիսով, մի անգամ կերամիկայի դասի ուսուցիչը կիսամյակի հենց սկզբում բաժանեց աշակերտներին երկու խմբի։ Նա ասաց, որ արվեստանոցի ձախ կողմում հավաքված աշակերտները կիսամյակի վերջում գնահատվելու էին՝ հիմնվելով իրենց ստեղծագործությունների քանակի վրա: Պայմանները շատ պարզ էին. կիսամյակի վերջում նա արվեստանոց էր բերելու կշեռք և կշռելու էր աշակերտների ստեղծած աշխատանքները՝ 50 փաունդի հասնելու դեպքում գնահատականը լինելու էր գերազանգ, 40-ի դեպքում՝ հարվածային։

Աջ կողմում կանգնածները գնահատվելու էին՝ հիմնվելով իրենց ստեղծագործությունների որակի վրա, այսինքն՝ այս խմբի ստեղծագործությունը պետք է լավագույնը լիներ, եթե նրանք ցանկանում էին գերազանց գնահատական ստանալ:

Քանակ, թե՞ որակ


Եվ այսպես կիսամյակն ավարտվեց, եկավ աշխատանքները գնահատելու ժամանակը։ Հետաքրքիր մի փաստ արձանագրվեց․ լավագույն աշխատանքները ստեղծվել էին այն խմբի կողմից, որի գնահատման չափանիշն էր քանակը, ոչ թե որակը:

Այն ժամանակ, երբ «որակ»-ի խումբը ձգտում էր ստեղծել միակ լավագույն ստեղծագործությունը և միայն մտածել, թե ինչպիսին պետք է լինի լավագույն նմուշը, «քանակ»-ի խումբը միմիայն ստեղծագործում էր, նրանք մտահոգված չէին՝ որքանով են իրենց աշխատանքները լավ ստացվում, նրանք անընդհատ նոր բաներ էին փորձում և սխալը սխալի հետևից անելով՝ սովորում էին և հաջորդիվ առավել լավ ստեղծագործություններ էին կերտում։

Պերֆեկցիոնիզմ


Մեզանից յուրաքանչյուրը այս կամ այն պահին տարվում է պերֆեկցիոնիզմի մոլուցքով։ Շատ դեպքերում մարդիկ կրեատիվ մտքեր չեն գեներացնում, քանի որ անընդհատ սպասում են լավագույն մտքին և, որպես կանոն, ըմբոստանում են բոլոր այն մտքերին, որոնք ըստ իրենց լավագույն մտքերը չեն։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ մենք հանդես ենք գալիս լավագույն գաղափարներով այն դեպքում, երբ գեներացնում ենք շատ-շատ գաղափարներ, երբ մենք ինքներս մեզ ազատություն և իրավունք ենք տալիս թղթին հանձնել այնպիսի մտքեր, որոնք հեռու են իդեալականի մեր պատկերացումներից, այնպիսի մտքեր, որոնց վրա մենք ինքներս ենք ծիծաղում, էլ ուր մնաց այլ մարդիկ հավանեն այդ մտքերը։ :)

Հենց շատ գաղափարների շնորհիվ է, որ մենք ձեռք են բերում ընտրության հնարավորություն։ Երբ ընդամենը 5 գաղափար ունես, քիչ հավանակություն կա, որ դրանցից մեկը իսկապես լավը կլինի։ Բայց երբ տասնյակ գաղափարներ ես ստեղծագործում, մեծանում է հավանականությունն առ այն, որ դրանցից մեկը լավը կլինի։


Կայզեն TV-ի մասին

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։


Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

0 comments
bottom of page