Հետաքրքիր և իմաստուն առակ կյանքի մասին

26/02/2018

Այս հետաքրքիր և իմաստուն առակը պատմում է մի մարդու մասին, ով անդադար բողոքում է իր կյանքից, իրեն բաժին ընկած հանգամանքներից, անընդհատ շարունակվող պայքարից։

 

Նրա ընկերը, ով խոհարար էր, մի օր լսելով այդ բողոքը, կանչեց նրան խոհանոց: 

 

Խոհարարի իմաստուն խոսքերն ամփոփում է լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը:

 

Մի մարդ անդադար բողոքում էր իր կյանքից, իրեն բաժին ընկած հանգամանքներից, անընդհատ շարունակվող պայքարից։

Այդ մարդու ընկերը, ով խոհարար էր, մի օր լսեց այդ բողոքը ու հրավիրեց իր բողոքող ընկերոջը խոհանոց։

 

Նա ջրով լցրեց 3 փոքրիկ կաթսաներ և դրեց դրանք առանձին

գազօջախների վրա։ Այնուհետև, մի կաթսայի մեջ դրեց կարտոֆիլ, մյուսի մեջ ձու, իսկ երրորդի մեջ լցրեց սուրճի մի քանի հատիկներ։ Ու սպասեց այնքան, մինչև ջուրը սկսեց եռալ։ Որոշ ժամանակ անց, նա հանեց ձուն, կարտոֆիլը, իսկ ահա սուրճը լցրեց մի փոքրիկ բաժակի մեջ։

 

Նայելով իր ընկերոջը՝ խոհարարը ասաց․ «Ձուն, կարտոֆիլն ու սուրճը միևնույն պայմաններում հայտնվեցին, սակայն դրանցից յուրաքանչյուրը յուրովի փոխակերպվեց եռացող ջրում: Ձուն ներքուստ պնդացավ, կարտոֆիլը փափկեց, իսկ սուրճի հատիկները փոխակերպվեցին այս բուրավետ ըմպելիքին»։ 

 

Խոհարարը շարունակեց․ «մենք բոլորս ենք դժվարությունների հանդիպում կյանքում, արտաքին հանգամանքները երբեք իդեալական չեն։ Սակայն կարևորը դա չէ, կարևորն այն է, թե ինչպիսի անհատականություն ես որոշում լինել՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքում ես հայտնվել։

 

Դե ի՞նչ, հիմա դու ձու՞ ես, կարտոֆի՞լ, թե՞ սուրճի հատիկ»։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության,

 

Kaizen Mastery

 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia