Ինչպե՞ս ստեղծել Ձեր հաղթական բառապաշարը

28/05/2017

 

 

 

Բառերն իսկապես շատ զորեղ են ոչ միայն մեր իրականությունը նկաագրելու, այլև այն ձևավորելու համար։

 

Լայֆ քոուչ րԱրեւիկ Հայրապետյանը տալիս է օգտակար խորհուրդներ, որոնք գործի դնելու դեպքում Դուք կձևավորեք Ձեր հաղթական բառապաշարը:

 

 

 

 

Մենք պետք է սովորենք զգոնությամբ ընտրել մեր կողմից կիրառվող յուրաքանչյուր բառը, հատկապես զգոն լինենք այն արտահայտությունների նկատմամբ, որոնք կիրառում ենք առաջին դեմքով, օրինակ՝ «ես հոգնած եմ», «ես չեմ կարող դա անել»:

 

Բնական է՝ որքան հաճախ է անհատը կրկնում այս արտահայտությունները, այնքան ավելի է նա համոզվում այդ արտահայտության ճշմարտացիության մեջ։

 

Որպես հետևանք՝ նա շարունակում է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը համահունչ է «ես հոգնած եմ», «ես չեմ կարող դա անել» արտահայտություններին:

 

Եթե մարդիկ իրենց ընկերների հետ խոսեին այնպես, ինչպես խոսում են իրենք իրենց հետ, ապա նրանք գրեթե ընկերներ չէին ունենա։

 

 

 

 

 

 

Լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը մի քանի մարտահրավեր ունի Ձեզ համար

 

1-ին՝ մեկ ամբողջ օրվա ընթացքում հետևեք Ձեր կողմից օգտագործվող բառերին։ Սա կարևոր է, քանի որ հաճախ մենք անգիտակից ենք մեր կողմից օգտագործվող բառերի վերաբերյալ:

 

2-րդ՝ ավելի մեծ մարտահրավեր կլինի Ձեզ համար մաքրազերծել սեփական բառապաշարը և դարձնել այն այնպիսինը, որտեղ տեղ չունեն բացասական արտահայտությունները, բողոք պարունակող բառերը, դժգոհություն արտահայտող բառերը։

 

3-րդ՝ իսկ ահա ամենամեծ մարտահրավերը կլինի այն, որ Դուք ստեղծեք Ձեր հաղթական բառապաշարը, որում լինեն միմիայն անպիսի բառեր, որոնք ոգեշնչում են Ձեզ: 

 

 

Թո՛ղ որ Ձեր շուրթերից հնչեն միայն այնպիսի բառեր, որոնք առաջ են մղում Ձեզ և թևեր տալիս։ 

 

Բնական է՝ ունենալով նման հաղթական բառապաշար, Դուք այլ մարդկանց ևս կոգևորեք և թևեր կտաք։ 

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia