Ինչպե՞ս ազատվել քննադատվելու վախից

04/03/2017

Մարդկանց մեծագույն վախերից մեկը քննադատվելու վախն է։ Շատերն անում են ամեն հնարավոր բան քննադատությունից խուսափելու համար։ 

 

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի կարծիքով սա մեր էգոն պաշտպանելու ու կյանքն ապրելու շատ հեշտ միջոց է, որը սակայն ամենակարճ ուղին է դեպի լճացում։ 
 
Հետաքրքիր է իմանալ պարսիկ մտածող Ռումիի իմաստուն մտքերից մեկը: Նա ասում էր՝ Ինչպե՞ս ես հղկվելու, եթե զայրանում ես ամեն փոքրիկ շփումից։

 

 

Այսպիսով, որպեսզի խուսափենք լճացումից մենք պետք է անընդհատ դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, անընդհատ փորձենք անել մի բան, որը նախկինում չենք արել։

 

Եվ բնական է, որ այս գործընթացում մենք կարիք ենք ունենալու լսել այլ մարդկանց կարծիքը մեր կատարած աշխատանքի վերաբերյալ. իմանալ, թե ինչն է, ըստ նրանց, լավ ստացվում մեզ մոտ, իսկ ինչը կարող ենք բարելավել։

 

Դրա համար մենք ինքներս պետք է ընդառաջ գնանք մարդկանց և խնդրենք նրանց, որ արտահայտեն իրենց կարծիքը կամ կառուցողական քննադատությունը։  

 

Իրականում, սա ավելի հեշտ է ասել, քան անել. չէ՞ որ քննադատվելը դժվար փորձություն է յուրաքանչյուրիս համար, այն ասես հարված լինի մեր «ես»-ի կամ մեր էգո-ի ուղղությամբ։

 

Սակայն մենք վստահաբար կարող ենք աշխատել մեզ վրա և դառնալ այնպիսի մի անհատ, ով միշտ պատրաստ է ուշադիր և, ամենակարևորը, օբյեկտիվորեն, առանց գերէմոցիոնալ դառնալու լսել ցանկացած քննադատություն և սովորել դրանից։

 

Այսպիսով՝ ամեն անգամ, երբ լսում եք քննադատություն Ձեր կատարած աշխատանքի վերաբերյալ, փորձե՛ք հնարավորինս ազնիվ կերպով դիտարկել քննադատությունը, այսինքն՝ փորձել հասկանալ, թե որքանով է տվյալ քննադատությունը տեղին։

 

Հաճախ մարդիկ կարող են քննադատել Ձեզ հենց այնպես՝ անգործությունից ու պարապությունից դրդված։ Շատ դեպքերւմ մարդիկ աջ ու ձախ նետում են սեփական կարծիքը՝ քննադատելով ուրիշներին, քանի որ սեփական կյանքում ոչ մի նշանակալից բան չեն անում: Իրենց մնում է քարկոծել այն մարդկանց, ովքեր գոնե ձգտում են մի արժեք ստեղծել սեփական կյանքում կամ աշխարհում առհասարակ։

 

Այսպիսով, եթե Դուք, օբյեկտիվորեն դիտարկելով Ձեզ ուղղված քննադատությունը, հասկանում եք, որ քննադատողը Ձեզ դարձնում է սեփական չլուծված կոնֆլիկտների թիրախ և պարզապես հաճույք է ստանում՝ Ձեզ կամ Ձեր աշխատանքը նսեմացնելով, ապա պարզապես խորը շունչ քաշեք, ժպտացեք և փորձեք կարեկցանքով լցվել այդ մարդու նկատմամբ, այլ ոչ թե բարկանալ նրա վրա։

 

Հռոմեացի կայսր Մարկ Ավրելին (Մարկուս Աուրելիուսը) ասում էր. «Ինչու՞ ինձ պետք է հետաքրքրի այն մարդկանց կարծիքը, ովքեր նույնիսկ իրենք իրենց դուր չեն գալիս»։ Իսկապես, ամենից հաճախ Ձեզ կքննադատեն այն մարդիկ, ովքեր դժգոհ են սեփական կյանքից ու երջանկություն են գտնում ուրիշին նսեմացնելու մեջ։

 

Ստիվեն Պրեսֆիլդը գրում է, որ մարդիկ, ովքեր քննադատում են ուրիշներին, սովորաբար նրանք են, ում չի հաջողվել արտահայտել սեփական ներուժը։

 

Այս ամենը հաշվի առնելով՝ լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ քննադատում են մեզ՝ օգնելու մեզ դառնալ ավելի լավը, և լսելով նրանց՝ մենք կարող ենք բարելավել մեր աշխատանքը և, իհարկե, բարելավվել որպես անհատ։

 

Մարդիկ կարող են քննադատել մեր աշխատանքը, քանի որ հավատում են, որ մենք ավելիին ենք ընդունակ. նրանք ձգտում են աջակցել մեզ հասնել ավելիին։ Նվազագույնը, որ կարող ենք անել այս դեպքում, նման մարդկանց միշտ մեր կողքը պահելն ու նրանց անկեղծ երախտագիտություն հայտնելն է։

 

Այսպիսով, ձգտենք դառնալ ավելի խոհեմ, որպեսզի հասկանանք, թե ում քննադատությունը արժի լսել ու սովորել, իսկ ում քննադատությունը պարզապես պետք է արհամարհել։

 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia