Հետաքրքիր էքսպերիմենտ դրական մտածելու մասին

26/06/2017

Համբուրգի համալսարանի դասախոս Գաբրիել Օտինգենը մի հետաքրքիր էքսպերիմենտ է ներկայացնում իր «Վերանայե՛նք Դրական Մտածողությունը» գրքում։

 

Այդ էքսպերիմենտի արդյունքների հիման վրա՝ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանն առաջարկում է մի քանի օգտակար խորհուրդներ՝ Ձեր գաղափարները իրականացնելու և Ձեր ցանկալի նպատակներին հասնելու համար:

 

 

Այսպիսով, Գաբրիել Օտինգենը և նրա կոլեգաները գիտափորձի են հրավիրում մի խումբ մարդկանց։ Բոլոր մասնակիցները  Օտինգենի հրահանգով գիտափորձի էին ներկայացել ծարավ վիճակում:

 

Հետազոտողների կողմից մասնակիցները բաժանվում են երկու խմբի:

Առաջին խմբի մասնակիցներին խնդրում են համբերատար սպասել մինչև գիտափորձի ավարտը։

 

Մինչդեռ երկրորդ խմբի մասնակիցները հատուկ մասնագետի օգնությամբ վիզուալիզացնում կամ երևակայում են ասես խմում են մի ամբողջ բաժակ սառը ջուր և հագեցնում իրենց ծարավը: 

 

Ի տարբերություն առաջին խմբի մասնակիցների, ում ծարավը գնալով ուժեղանում էր, երկրորդ խմբի մասնակիցների օրգանիզմի մեջ վիզուալիզացիայի շնորհիվ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ինչի շնորհիվ մասնակիցներն այլևս կարիք չունեին ջուր խմելու։

 

Այսինքն՝ ուղեղը հավատացել էր, որ վիզուալիզացիա արած մասնակիցները իսկապես մի ամբողջ բաժակ սառը ջուր են խմել: 

Արդյունքում՝ այդ խմբի մասնակիցների՝ ջուր խմելու ցանկությունը շատ ավելի քիչ էր, քան առաջին խմբի մասնակիցներինը։ Այստեղ կարևոր է հիշել այն փաստը, որ երկու խմբի մասնակիցներն էլ գիտափորձի էին եկել ծարավ վիճակում։

 

Այս գիտափորձը կրկնվել է մի քանի անգամ, և Օտինգենի եզրակացությունն այն է, որ վիզուալիզացիայի շնորհիվ մեր ուղեղը հավատում է այն ամենին, ինչի մասին մենք վիզուալիզացրել ենք, օրինակ՝ եթե վիզուալիզացնում ես, որ ունես մեքենա կամ Հարվարդի համալսարանի դիպլոմ, ուղեղդ հավատում է այդ ամենին, ընդունում է այդ ամենը որպես ճշմարտություն։

 

Մինչ այս պահը ամեն ինչ հրաշալի է։

 

Շատ մարդիկ, սակայն, բավարարվում են վիզուալիզացիայով, ինչը կարող է խոչընդոտել նրանց քրտնաջան աշխատանքին իրական կյանքում․ չէ՞ որ նրանք արդեն ունեն այն, ինչին ձգտում են․ էլ ի՞նչ կարիք կա հավելյալ ջանք թափելու։

 

Այս խոչընդոտը հաղթահարելու համար Օտինգենն առաջարկում է, որ 

վիզուալիզացիայի ժամանակ լավագույն սցենարը մեր մտքում ձևավորելուց հետո մենք մտածենք բոլոր այն հնարավոր խոչընդոտների մասին, որոնք գուցե առաջ գան մեր ճանապարհին։

 

Ուշադրությու՛ն դարձնենք այն փաստին, որ Օտինգենը չի առաջարկում հրաժարվել վիզուալիզացիայից, պարզապես կոչ է անում վիզուալիզացիային զուգահեռ մտածել բոլոր այն քայլերի մասին, որոնք կատարելու ենք առաջ եկած խոչընդոտները հաղթահարելու և մեր նպատակին հասնելու համար: 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության,

 

Kaizen Mastery

 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia