Ինչու՞ է կարևոր կյանքի օրագիր պահել

04/06/2017

Շատ մարդիկ կյանքում գոնե մեկ անգամ փորձել են օրագիր պահել և կարող են վերհիշել այն ոգևորվածությունը, որով կիսում էին իրենց մտքերը օրագրի հետ, օրինակ՝ պատանեկան տարիներին:

 

Սակայն փոքր-ինչ հասունանալով՝ մենք հրաժարվում ենք օրագիր պահելուց՝ համարելով դա պատանեկան զբաղմունք, որի ժամանակը մենք չունենք։

 

Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում կատարվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, թե որքան մեծ դրական ազդեցություն ունի կյանքի օրագիր պահելը սթրեսը հաղթահարելու, էմոցիոնալ ինտելեկտը բարելավելու և սեփական կյանքում ներդաշնակություն ստեղծելու վրա: 

 

 

Յուրաքանչյուր անհատ իր կյանքի ճանապարհին ունենում է դժվարություններ, մարտահրավերներ և պարզապես այնպիսի օրեր, երբ մեզ թվում է, թե ամեն բան մեր դեմ է ընթանում։

 

Նման դեպքերում մեր մեջ կարող են կուտակվել բացասական էմոցիաներ, որոնք ամպերի նման ծածկում են մեր սրտի և մտքի կապույտ երկինքը և թույլ չեն տալիս մեզ տեսնել ու զգալ իրավիճակն այնպես, ինչպես այն կա։

 

Նման դեպքերում շատ մարդիկ փորձում են փախչել սեփական մարտահրավերներից, ճնշել դրանք, ձևացնել, թե ոչինչ չի եղել ու իրենց մոռացության տալ համակարգչի, հեռուստացույցի, հեռախոսի էկրանի առջև կամ որևէ թունդ խմիչքով:

 

Եթե երբևէ վարվել եք նման կերպ, ապա հասկանում եք նման մոտեցման ոչ միայն օգտակար չլինելը, այլև դրա երկարաժամկետ բացասական հետևանքները: 

 

Այսպիսով, նման իրավիճակներում առավել կառուցողական մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է, որ վերցնեք թուղթ ու գրիչ և սկսեք թղթին հանձնել այն ամենը, ինչ գալիս է Ձեր մտքին, այն ամենը, ինչ զգում եք տվյալ պահին:

 

Եթե ցավ եք զգում, գրե՛ք՝ ցավ եմ զգում, եթե վիրավորված եք, նկարագրե՛ք այդ զգացողության ամեն մի մասնիկը: Եթե Դուք եք ինչ-որ մեկին ցավ պատճառել և հիմա ափսոսում եք, գրի՛ առեք այն բոլոր խոսքերը, որ ուզում եք ասել տվյալ մարդուն՝ նրանից ներողություն խնդրելով։

 

Եթե ինչ-որ խնդիր ունեք, որի լուծումը ոչ մի կերպ չեք գտնում, փորձե՛ք Ձեր մտքերը թղթի վրա շարադրելով քանդել այդ կծիկը: Նկարագրե՛ք խնդիրը տարբեր տեսանկյուններից՝ թղթին հանձնելով լուծման ցանկացած տարբերակ, որ գալիս է Ձեր մտքին։

 

Սկզբում այս փորձառությունը կարող է տարօրինակ թվալ, բայց հավատացա՛ծ եղեք, որ եթե միայն վստահեք ինքներդ Ձեզ՝ ազատություն տալով Ձեր ձեռքին, չեք էլ նկատի, թե ինչպես կլցնեք թղթի ամբողջ էջը Ձեր մտքերով։

 

Գրե՛ք միայն այն, ինչ իսկապես զգում եք, ոչ թե այն, ինչը, ըստ Ձեզ, ճիշտ է գրել։ Դուք ամաչելու կարիք չունեք, քանի որ միայն Դուք եք կարդալու Ձեր գրածը, ուրիշ ոչ մեկ։

 

Ժամանակի ընթացքում ինքներդ կզգաք, թե որքան մեծ ծանրություն է վայր ընկնում Ձեր ուսերից, թե որքան է մաքրվում Ձեր սիրտը, որքան պարզ ու հստակ է դառնում Ձեր միտքը։

 

Սկզբնական շրջանում կարող եք առանձին թղթերի վրա գրել Ձեր մտքերը, պահել կամ դեն նետել այդ թղթերը, ինչպես ցանկանաք։ Բայց ժամանակի ընթացքում Դուք ցանակություն եք ունենալու հիմնական օրագիր պահել, և այն դառնալու է Ձեր կյանքի անբաժան մասը։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia