Ինչպե՞ս փոքրիկ տղան կարգի բերեց ամբողջ աշխարհը

02/04/2017

Ոգեշնչող, իմաստուն պատմություն այն մասին, թե ինչպես փոքրիկ տղան կարգի բերեց ամբողջ աշխարհը:  

 

 

Լինում է, չի լինում մի երիտասարդ հայրիկ է լինում... :)

 

Նա շատ էր սիրում իր փոքրիկ տղային և ամեն օր աշխատանքից հետո իր ամբողջ ժամանակը տրամադրում էր փոքրիկ երեխային:

 

Բայց արի ու տես, որ մի օր հայրիկը տուն վերադառնալուց հետո պետք է շարունակեր աշխատել ու չէր կարողանա սովորականի պես խաղալ իր տղայի հետ:

 

Չցանկանալով տխրեցնել իր երեխային՝ հայրը փորձում է տարբերակներ մտածել, թե ինչով կարող է զբաղեցնել երեխային:

 

Հանկարծ, նա իր աշխատասեղանին տեսնում է մի ամսագիր, որի վրա աշխարհի քարտեզն էր պատկերված:

 

Տուն վերադառնալուն պես՝ նա պատառոտում է այդ քարտեզը և իր տղային խնդրում է, որ վերականգնի աշխարհի քարտեզի տեսքը, ինչից հետո նրանք միասին կխաղան:

 

Երեխան ոգևորվում է այդ հանձնարարությունից, իսկ սրամիտ հայրիկը մտածում է, որ կարող է հանգիստ աշխատել, քանի որ երեխան չի կարողանա կարճ ժամանակում վերականգնել աշխարհի քարտեզը այդ պատառոտված կտորներից:

 

Բայց արի ու տես, որ շատ կարճ ժամանակ անց երեխան գալիս է հոր աշխատասենյակ ու ասում է, որ հավաքել է աշխարհի քարտեզը:

 

Հայրը միանգամայն զարմացած հարցնում է տղային, թե ինչպես կարողացավ դա անել:

 

Երեխայի պատասխանը իսկապես որ ապշեցրեց երիտասարդ հայրիկին...

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia