Ինչպե՞ս ազատվել բացասական մտքերից

21/05/2017

Էվոլյուցիայի ընթացքում մարդու ուղեղը ասես ծրագրավորում է ստացել նկատելու առավելապես բացասականը։

 

Չէ՞ որ մեր ուղեղի կարևորագույն գործառույթներից մեկը շարունակում է մնալ մեր գոյատևումը պահպանելը։  

 

Ահա թե ինչու, նույնիսկ այն օրերին, երբ մեզ մոտ ամեն բան հրաշալի է ընթանում, բացառապես մեկ բանի, մենք ամբողջությամբ կենտրոնանում ենք հենց այդ բացասական երևույթի վրա։

 

Տրամաբանական հարցը, որը հաջորդում է` ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բացասական, կպչուն մտքերից, սովորել կենտրոնանալ դրականի վրա և դառնալ ավելի լավատես մարդ:
 
Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանն առաջարկում է իր օգտակար խորհուրդները երջանիկ կյանքով ապրելու համար: 

 

Մարզե՛ք Ձեր ուղեղը՝ շարունակաբար տեսնելու այն, ինչը դրական է և լավ է Ձեր կյանքում։ Օրինակ՝ կարող եք պահել մի օրագիր, որի մեջ ամեն օր կգրեք 5 բան, որի համար ի սրտե երախտապարտ եք։

 

Կարևոր է, որ դա անեք ամեն օր, նույնիսկ այն օրերին, երբ Ձեր կարծիքով վատ օր եք ունեցել: Սկսե՛ք կենտրոնացնել Ձեր ուշադրությունը առաջին հայացքից փոքր ու աննշան օրհնությունների վրա, օրինակ՝ գնահատեք այն, որ ունեք մաքուր խմելու ջուր, տանիք Ձեր գլխավերևում կամ հնարավորություն վայելելու արևի լույսը:

 

Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել...

 

Գիտական բազմապիսի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ դժվարին իրավիճակներում Դուք կենտրոնանում եք դրականի վրա, դրանով Դուք օգնում եք Ձեր ուղեղին ակտիվացնել նեյրոհաղորդիչներ, ինչպես օրինակ՝ էնդորֆիններ, որոնց շնորհիվ Դուք Ձեզ առավել լավ եք զգում, լցվում եք էներգիայով և առավել ինքնավստահ եք դառնում տվյալ մարտահրավերին ընդառաջ գնալու համար։

 

Այսպիսով, ամփոփելով կարող ենք մեջբերել Թոնի Ռոբինսի խոսքերը, ով ասում է.  «Մեր ուղեղի գործառույթը մեզ երջանիկ դարձնելը չէ. այն այլ բանի համար է ծրագրավորված: Միայն մենք ինքներս մեր կայացրած որոշումների և դրանից բխող վարքագծի շնորհիվ կարող ենք երջանկացնել ինքներս մեզ»։  

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia