Ինչպե՞ս դառնալ հաջողակ և ինքնավստահ

01/08/2017

«Ինչպե՞ս դառնալ հաջողակ» հարցին պատասխանում է լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը:

 

Նա ներկայացնում է օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ամենօրյա փոքրիկ քայլերով կյանքի կոչել Ձեր լավագույն «ես»-ը և իրականություն դարձնել Ձեր երազանքները:  

 

 

Յուրաքանչյուրս էլ մեր մտքում կրում ենք մեր «լավագույն ես»-ի կերպարը, այսինքն՝ այն անհատի կերպարը, ով իսկապես ինքնավստահ է սեփական գործողություններում և իրագործում է իր  համար կարևոր նպատակները։

 

Շատ մարդիկ, սակայն, բավարարվում են միայն ժամանակ առ ժամանակ իրենց  «իդեալական ես»-ի կերպարը պատկերացնելով՝ հուսալով, որ օրերից մի օր ինչ-որ հրաշքով նրանց  «իդեալական ես»-ի կերպարը կյանքի կկոչվի։

 

Իհարկե, կարևոր է մեր «լավագույն ես»-ին միշտ մեր մտքում պահել և ոգևորվել նրանով։ Սակայն միմիայն երևակայության միջոցով Դուք չեք կարող բարձրացնել Ձեր ինքնավստահության մակարդակը և նմանվել Ձեր «իդեալական ես»-ին։

 

Այստեղ մեզ օգնության են գալիս «ինքնավստահության մարզասրահ»-ի ամենօրյա այցելությունները։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր օր մենք պետք է կատարենք նվազագույնը մեկ քայլ՝ մեր «լավագույն ես»-ին մոտենալու համար։

 

Կարևոր է շեշտել յուրաքանչյուր օր արտահայտությունը։ Մենք ինքնավստահ չենք դառնում՝ տարին մեկ անգամ ինչ-որ պահանջված իրավիճակում ինքնավստահություն դրսևորելով։

 

Անկախ նրանից՝ ինչքան հեռու է թվում Ձեր «լավագույն ես»-ի կերպարը հիմա, համոզվա՛ծ եղեք, որ կարող եք հասնել նրան։ Պարզապես յուրաքանչյուր օր դրե՛ք Ձեզ այնպիսի իրավիճակներում, որոնք պահանջելու են Ձեզնից դրսևորել  շատ ավելին, քան Դուք կաք և անում եք ներկայումս։

 

Եվ հենց այդ իրավիճակներում կենսական կարևորություն ունի այն, որ վարվեք ոչ թե այնպես, ինչպես Ձեր ներկա հատկանիշներն են թույլ տալիս, այլ անպես, ինչպես կվարվեր Ձեր «իդեալական ես»-ը, եթե նա լիներ նույն իրավիճակում։

 

Թիմոթի Գոլվեյը իր «Թենիսի ներքին խաղը» գրքում նշում է.  «Մտովի պատկերացրե՛ք Ձեր լավագույն «ես»-ին․ ինչպիսի՞ տեսք նա ունի, ինչպե՞ս է նա քայլում, խոսում, մտածում, պահում իրեն և արե՛ք դա։

Ինքնավստահ դառնալու համար պետք է ինքնավստահ գործել»։

 

Գուցե այս գաղափարը Ձեզ տարօրինակ է թվում. գուցե մտածում եք. «Ինչպե՞ս կարող եմ դրսևորել ինձ այնպիսին, ինչպիսին ես չկամ ներկայումս»։

 

Որպեսզի իսկապես հասկանաք այս գաղափարի հզորությունը, պետք է կիրառեք այն իրական կյանքում: 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք արժեքավոր խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia