Էմոցիոնալ ինտելեկտ. ի՞նչ անել, երբ հավես չունեք

17/07/2017

Մեր էմոցիաները հաճախ կարող են խանգարել մեզ անել այն, ինչը կարևոր է մեր նպատակներին հասնելու համար: 

 

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը նշում է, որ ցանկացած հաջողակ մարզիկի, բիզնես գործչի, արվեստագետի ու գիտնականի հաջողության կարևոր գրավականն այն է, որ նրանք սովորություն են ձևավորել՝ անելու այն ամենը, ինչից շատ մարդիկ պարզապես խուսափում են։ 

 

Օգտակար է իմանալ, որ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն այն է, որ դառնաք այնպիսի մի մարդ, ով միշտ անում է այն, ինչը պետք է արվի տվյալ պահին՝ անկախ նրանից Դուք հավես ունեք, թե ոչ:
 

 

 

Դեվիդ Ռեյնոլդսը նշում է, որ իր համար աշխարհում չկա ավելի լավ զգացողություն, քան այն, երբ վեր ես կենում և անում ես հենց այն բանը, ինչի հավեսը չունես։

 

Հաճախ զգացողությունները վայրկենական բնույթ ունեն (օրինակ՝ հանձնվելու մղումը), և երբ տրվում ենք այդ զգացողություններին, գուցե կարճատև հաճույք ենք ստանում, բայց երկարաժամկետ տեսանկյունից դա մեզ միմիայն վնասում է: 

 

Էրիկ Գրիտենս նշում է, որ մարդիկ հաճախ առաջնորդվում ենք իրենց զգացողություններով, այսինքն՝ եթե լավ են զգում իրենց, եթե մոտիվացված են, անում են տվյալ գործողությունը, իսկ եթե հավես չունեն, ապա չեն անում։ Որպես արդյունք՝ ձևավորվում է տվյալ անհատի ինքնությունը, նրա ինքնագնահատականը: 

 

Էրիկ Գրիտենսը խորհուրդ է տալիս այս նույն փուլերը անցնել հակառակ հաջորդականությամբ: Այսինքն՝ ամեն անգամ, երբ մեր առջև դրված է որևէ խնդիր, հատկապես եթե դա բարդ խնդիր է, մենք ոչ թե միանգամից տրվենք էմոցիաներին, այլ հարցնենք ինքներս մեզ, թե ինչպիսի անհատականություն ենք ուզում լինել։ Դրանից հետո հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես կվարվեր նման իրավիճակում այն անհատականությունը, ում ձգտում ենք նմանվել։

 

Ունենալով որոշակի պատասխան՝ մենք անում ենք այն, ինչ պետք է արվի։ Եվ որպես կանոն, հպարտության և բավարարվածության զգացողությունը տիրում է մեզ։

 

Եթե Դուք իսկապես ուզում եք դրական հատկանիշներ զարգացնել Ձեր մեջ, ընդունե՛ք Ձեր էմոցիաները, բայցև կարևորե՛ք այն, թե ինչպիսի անհատականություն եք ուզում դառնալ և ինչպես կարող եք հենց հիմա մեկ քայլով մոտենալ Ձեր լավագույն «ես»-ին։

 

Մեր մեջ ցանկացած առաքինություն ձևավորելու կարևորագույն նախապայմանը պրակտիկան է։ Արդյունքում տվյալ որակը կդառնա Ձեր էության անբաժան մասնիկը։

 

Վիլյամ Ջեյմսը մի գեղեցիկ արտահայտությամբ է բնութագրել այս գաղափարը. «Եթե բնավորության որոշակի գիծ ես ուզում ձեռք բերել, պահի'ր քեզ այնպես, ասես դու այն ունես և շուտով կհասկանաս, որ իսկապես արդեն ձեռք ես բերել այդ հատկանիշը»։

 

Եվ վերջում, հիշենք Օլիմպիական մի չեմպիոնի մարզչի հետևյալ խոսքերը. «Կապ չունի՝ ինչպիսին են Ձեր ներկայիս հանգամանքները։  Հաղթողները իրենց հաղթողի պես են պահում, մինչև հաղթելը»։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia