Օգտակար է իմանալ. ի՞նչ անել, եթե Ձեզ մերժել են

24/07/2017

Օգտակար է իմանալ, որ մերժումը պարզապես ինչ-որ մեկի կարծիքն է. այն բացարձակ ճշմարտություն չէ, որով պետք է պայմանավորեք Ձեր հետագա գործողությունները:

 

Լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հաղթահարել մերժվելու վախը և գործի անցնել:

 

Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ հաստատ զգացել է մերժված լինելու վախը, ինչը թույլ չի տվել իրեն անել այն, ինչն ինքը կաներ, եթե մերժված լինելու սարսափը չհետապնդեր իրեն։

 

 

Երբ ինչ-որ մեկը Ձեզ մերժում է, դա ավելի շատ խոսում է տվյալ մարդու մասին, քան Ձեր մարդկային որակների մասին, տվյալ մարդու նախասիրությունների, կյանքի նկատմամբ նրա ունեցած հայացքների, քան Ձեր մասին

 

Ոչ մի մերժում Ձեզ համար դատավճիռ չէ: 

 

Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու ենք այդքան վատ զգում, երբ մեզ մերժում են: Պատճառն այն է, որ մենք հաճախ ընկալում ենք մերժումը՝ որպես հարված մեր «ես»-ին և սկսում ենք մեղադրել ինքներս մեզ այդ մերժման համար:

 

Ցանկացած պատասխան, որ Դուք ստանում եք այլ մարդկանցից կախված է բազմաթիվ գործոններից, որոնց վրա Դուք ոչ մի տեսակի ազդեցություն չունեք․ օրինակ՝ թե ինչ պայմաններում եք հանդես գալիս Ձեր առաջարկով, երբ եք դա անում և, ամենակարևորը՝ ում եք ուղղում այդ  առաջարկը: 

 

Այն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում հաջողության են հասել, գիտակցել են, որ մերժումը ժամանակավոր է և իրավիճակից բխող:

Ամենակարևորը, այդ մարդիկ չեն համարել որևէ մերժում վերջնական վճիռ իրենց հնարավորությունների և կարողությունների վերաբերյալ:

 

Երբ Ձեզ մերժում են, դա կարող է նաև վկայություն լինել առ այն, որ Ձեր գաղափարն իսկապես արտասովոր է: Եկե՛ք չմոռանանք, Գալիլեո Գալիլեյի գաղափարը, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջ և ոչ հակառակը:

 

Այս և շատ այլ գաղափարներ պարզապես չեն ընդունվել ժամանակակիցների կողմից, բայց դա չի նշանակում, որ դրանք արժանի գաղափարներ չէին:  

 

Այսպիսով, ամեն անգամ, երբ ցանկանաք որևէ գաղափար ներկայացնել կամ առաջարկ անել ինչ-որ մեկին, իսկ Ձեր էգոն գլուխ բարձրացնի և սկսի ամեն տեսակի սցենարներ մշակել առ այն, թե ինքան ցավոտ է լինելու մերժում ստանալու պահը, հիշեցրե՛ք ինքներդ Ձեզ, որ այն, ինչ զգում եք, նորմալ է ու մարդկային, միևնույն ժամանակ Ձեզ հետ ոչ մի լուրջ բան չի պատահի, եթե հանկարծ ինչ-որ մեկը Ձեզ մերժի:

 

Լինե՛նք գիտակից և ընդունե՛նք այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ ունի սեփական կարծիքը ունենալու և որոշ դեպքերում մեզ մերժելու իրավունք: 

 

Միևնույն ժամանակ լինե՛նք գիտակից այն հարցում, որ մեզանից յուրաքանչյուրը ունի իր գաղափարները, մտքերը այլ մարդկանց ներկայացնելու իրավունք:

 

Եվ մեր բարոյական պարտքն է աշխարհի ու մարդկության նկատմամբ՝ չվախենալ ու կյանքի կոչել այդ մտքերն ու գաղափարները։

 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia