Հաջողակ մարդկանց N1 սխալը. մեղքի զգացում

20/11/2017

Հաջողակ մարդիկ մեղքի զգացողություն են ունենում ամեն անգամ, երբ ոչնչով զբաղված չեն: 


Այս մասին վկայում են գիտական ուսումնասիրությունները, որոնք ներկայացնում է լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը տեսանյութում: 

 

 

Որպես կանոն՝ հաջողակ մարդիկ ձգտում են անել ինչ-որ բան, անկախ տվյալ գործողության արդյունավետության մակարդակից կամ նպատակային լինելուց, զուտ միայն զբաղված լինելու համար։

 

Ցավալի է, բայց փաստ․ մարդկանց մեծամասնությունը պարզապես մոռացել է, թե ինչ է նշանակում լիարժեք հանգստանալ և լիովին հանգստացնել մեր միտքը։

 

Շատ մարդկանց համար ասես տանջանք լինի ուղղակի հանգիստ նստելը առանց ամեն 2 րոպեն մեկ սոցմեդիայի վերջին նորությունները կամ իրենց նամակները ստուգելու։

 

Զավեշտալի է հատկապես այն, երբ մարդիկ այնչափ կախվածություն ունեն իրենց հեռախոսից, որ ամեն րոպեն մեկ միացնում են հեռախոսի էկրանը «պարզապես ժամը ստուգելու համար»։

 

Գիտնականները մի ուսումնասիրություն իրականացրին, որի ժամանակ մասնակիցներին հնարավորություն տրվեց ընտրելու՝ արդյոք նրանք ցանկանում են 6-15 րոպե հանգիստ նստել՝ առանց որևէ բան անելու, թե նախընտրում են թեթև էլեկտրական շոկի ենթարկվել։ Մասնակիցների մեծամասնությունը ընտրեց էլեկտրական շոկի ենթարկվելու տարբերակը։

 

Եթե նայեք Ձեր շուրջը, ապա կհամաձայնեք, որ այդ ուսումնասիրության արդյունքները, ցավալիորեն, արտացոլում են մեր իրականությունը, որտեղ մարդիկ իսկական կախվածություն ունեն ամեն տեսակի սարքերից և դրանց զոհն են դառնում։

 

Կարևոր է հիշել, որ մարդկային ուղեղը ծրագրավորված չէ անդադար միացած լինել, անընդհատ արտաքին ազդակների ռմբակոծության տակ լինել։ Մարդկային ուղեղը կարիք ունի ժամանակ առ ժամանակ «անջատվելու» արտաքին ինֆորմացիայի հոսքից և պարզապես հանգստանալու, այլապես երկարաժամկետ վնասները պարզապես անխուսափելի են։

 

Եվ մենք չպետք է վախենանք թույլ տալ մեր մտքին ժամանակ առ ժամանակ թափառել, չկանոնակարգված աշխատել, այլապես մենք զրկում ենք մեր մտքին տանելու մեզ այնպիսի բացահայտումների ճանապարհով, ուր կտաներ մեզ մեր միտքը, եթե ամեն վայրկյան մենք չփորձեինք նրան զբաղեցրած պահել։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia