Հետաքրքիր պատմություն սեկվոյա ծառի մասին

21/09/2017

Հետաքրքիր պատմություն սեկվոյա ծառի մասին, որը բուսական աշխարհի բարձրահասակ ծառատեսակներից մեկն է: 

 

Սեկվոյային անդրադառնալու պատճառն այն իմաստուն դասերն են, որ կարող ենք սովորել այս ծառատեսակից։ 

 

Տեղին է հիշել գերմանացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի իմաստուն խոսքերը՝ «Ծառերը միշտ էլ եղել են ամենախորաթափանց ուսուցիչներն ինձ համար»։

 

 

Այսպիսով, 1960-ական թվականներին ամերիկացի մի բուսաբան, ով զբաղվում էր սեկվոյա ծառերի ուսումնասիրությամբ, մի հետաքրիր փորձ կատարեց։

 

Նա փոքրամասշտաբ հրդեհ կազմակերպեց այնպիսի մի անտառային տարածքում, որտեղ հրդեհները ամեն ձևով կանխարգելվել էին գրեթե մի ամբողջ հարյուրամյակ։

 

Մարդիկ հավատացած էին, որ անտառային հրդեհները միայն վնասաբեր կարող են լինել, քանի որ իրենց ճանապարհին ոչնչացնում են գրեթե ամեն ինչ։ Եվ այդ պատճառով, բոլոր միջոցները ձեռնարկվում էին անտառային հրդեհները կանխարգելելու համար։

 

Սակայն բուսաբանի էքսպերիմենտը հետաքրքիր բացահայտում առաջ բերեց. հրդեհից հետո սեկվոյա ծառերի աճն այդ անտառում թափ առավ։ Բուսաբանը հետևյալ կերպ բացատրեց այդ երևույթը․ սեկվոյա ծառի սերմերը տեղակայված են կոների մեջ և պատված են կեղևով, և միմիայն կրակը կարող է օգնել այդ սերմերին դուրս գալ կեղևից։

 

Հենց հրդեհի շնորհիվ է, որ հողը առավել սնուցված է լինում, և ստեղծվում են սեկվոյայի սերմերի աճի համար ամենաբարենպաստ պայմանները։

Այն, ինչը ճակատագրական փորձություն էր համարվում սեկվոյայի համար, իրականում կարևորագույն նախապայմանն էր այդ ծառի աճը խթանելու համար։

 

Ինչպես կրակն է բուսական աշխարհի էկոհամակարգի զարգացման պարտադիր պայմանը, նույն կերպ մարտահրավերներն են անհատի աճի և զարգացման կարևորագույն նախապայմանը։

 

Հարկ է նաև ընդգծել, որ թեև սեկվոյան հսկայան մեծության ծառ է, նրա կոնը ընդամենը մի փոքրիկ ձվի չափ է, իսկ նրա սերմերը ավելի փոքր են, քան վարսակի փաթիլները:

 

Անկախ նրանից, թե որքան համեստ են եղել ու աննշան թվացել Ձեր կյանքի առաջին տարիները, Դուք կարող եք աննկարագրելի բարձունքների հասնել Ձեր կյանքում, եթե սովորեք ոչ թե ընկճվել ու հուսահատվել դժվարություններից, այլ կարողանաք ուժեղ գտնվել, սովորել ու առաջ շարժվել։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

 

Ձգտե՛ք Կատարելության,

 

Kaizen Mastery

 

 

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia