Հաջողակ մարդկանց գլխավոր համոզմունքը

12/04/2017

Հետաքրքիր է իմանալ՝ ո՞րն է հաջողակ մարդկանց գլխավոր համոզմունքը:

 

Ստենֆորդի համալսարանի դասախոս Կարոլ Դուեքը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել՝ պարզելու,  թե որն է այն կարևոր հատկանիշը, որը տարբերակում է հաջողակ մարդկանց ոչ այնքան հաջողակ մարդկանցից։
 
Ըստ Դուեքի՝ կարևոր է հետևյալը. ի՞նչ համոզմունք ունի անհատը սեփական ունակությունները զարգացնելու հնարավորության վերաբերյալ, արդյոք անհատը հավատում է, որ իր ունակությունները փոփոխման ենթակա են, թե՞ հավատացած է, որ ամեն բան պայմանավորված է իր գենետիկայով, ինտելեկտով (IQ), դաստիարակությամբ ու սոցիալ-տնտեսական պայմաններով:

 

 

Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց ունակությունները փոփոխման ենթակա չեն, ունեն այսպես կոչված կարծրացած մտածելակերպ։ Նրանք հավատում են, որ մարդու ունակությունները առավելապես կանխորոշվում են նրա գենետիկ ժառանգությամբ կամ ունեցած դիպլոմով։

 

Նման մտածելակերպ ունեցող մարդիկ չեն սիրում մարտահրավերների ընդառաջ գնալ, խուսափում են խոչընդոտներից, քանի որ վախենում են ձախողելուց և դրանով իսկ սեփական արժանապատվությանը վնաս հասցնելուց։

 

Նրանք մեծ նպատակներ չեն դնում իրենց առաջ և առհասարակ խուսափում են շատ ջանք գործադրել, քանի որ կարծում են, որ անհատի ի ծնե հատկանիշներն են նրան հաջողակ դարձնում, այլ ոչ թե աշխատասիրությունն ու ներդրած ջանքերը։

 

Այսպիսով՝ ի՞նչ իմաստ ունի շատ աշխատել, եթե ամեն բան արդեն կանխորոշված է։ Ցավալի է, որ շատ մարդիկ նման կերպ են մտածում և, որպես կանոն, վատնում են սեփական ներուժը՝ ոչինչ չանելով: 

 

Մինչդեռ այն մարդիկ, ովքեր հաջողության են հասնում, ունեն ճիշտ հակառակ մոտեցումը։ Նրանք հավատում են, որ անկախ նրանից՝ ինչպիսի հատկանիշներով կամ ինչքան տաղանդով են օժտված՝ նրանք կարող են հասնել ցանկացած նպատակի՝ աշխատասիրության և հաստատակամության շնորհիվ։

 

Նման մարդիկ հաստատակամ են գտնվում խոչընդոտների հանդիպելիս, քանի որ ընկալում են յուրաքանչյուր մարտահրավեր և նույնիսկ ձախողություն՝ որպես մի նոր հնարավորություն սովորելու, զարգանալու, աճելու։

 

Նրանք չեն վախենում անել այնպիսի բաներ, որոնցից գլուխ չեն հանում, քանի որ նրանց կարևորագույն նպատակը ոչ թե ուրիշների վրա տպավորություն գործելն է կամ սեփական ինքնագնահատականը բարձրացնելը, այլ սովորելը և շարունակաբար ինքնակատարելագործվելը։

 

Այսպիսով, անկախ նրանից՝ ինչպիսի մտածելակերպ եք ունեցել և ինչպես եք վերաբերվել մարտահրավերներին, հիմա Դուք հնարավորություն ունեք վերանայել Ձեր մոտեցումը, քանի որ հենց դրանից է կախված, թե որքանով կհասնեք հաջողության՝ անձնական կյանքում, մասնագիտական գործունեության մեջ կամ մարդկային հարաբերություններում։

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia