Մարզանք քաջության մկանների համար

26/03/2017

 

Ըստ լայֆ քոուչ Արեւիկ Հայրապետյանի՝ հաջողության հասնելու պարտադիր նախապայմանը քաջություն դրսևորելն է:  

 

Մեզանում տարածված միֆերից մեկն այն է, թե իբր հաջողակ մարդիկ երբեք վախ չեն զգում։

 

Սակայն կարևոր է հիշել, որ քաջությունն իրականում վախի բացակայությունը չէ։

 

Այո՛, կան մարդիկ, ովքեր շատ քիչ են առնչվում վախին:

 

Բայդ դա վերաբերում է միայն այն մարդկանց, ովքեր ոչ մի նոր քայլ չեն ձեռնարկում, միշտ մնում են իրենց հարմարավետության գոտում, ու դա ոչ այլ ինչ է, քան լճացում:

 

 

Շատ մարդիկ սպասում են, որ վախն անհետանա, հետո նոր իրենք սկսեն անել այն, ինչը կարևոր է իրենց համար։ Բայց այդ վախը երբեք չի անհետանում։

 

Իսկ մյուսները հասկանում են, որ միշտ էլ լինելու է վախի զգացողություն,  և նրանք պարզապես ռազմավարություն են մշակում այդ վախը կառավարելու համար։

 

Ամենաքաջարի մարդիկ ամենաշատն են վախ զգում, քանի որ նրանք անում են այն, ինչից ամենաշատն են վախենում։

 

Դժվար թե գտնեք հաջողության հասած մարդկանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, աշխարհի չեմպիոններ կամ հոլիվուդյան աստղեր, ովքեր համարձակ չեն եղել սեփական հաջողությունը կերտելու ճանապարհին:

 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Youtube-յան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia