Մահաթմա Գանդիի ուղերձը աշխարհին

21/02/2017

Մի անգամ Մահաթմա Գանդիին է մոտենում մի լրագրող և հարցնում՝ ինչ ուղերձ նա ունի հղելու իր ժողովրդին։

 

Գանդիի պատասխանը վերածվում է թևավոր խոսքի և ոգեշնչում դառնում հետագա սերունդների համար։ 

 

Հետաքրքիր է իմանալ, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի անկախության պայքարի առաջնորդն էր և համաշխարհային պատմության կարևորագույն դեմքերից մեկը: 

 

 

Հետաքրքիրն այն է, որ Գանդիի մոտ այդ օրը «Լռության օր» էր: Այդ իսկ պատճառով Գանդին մի կտոր թուղթ է խնդրում և լրագրողի համար գրում է հետևյալ արտահայտությունը՝ «Իմ կյանքն է իմ ուղերձը»։ 

 

Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ ժառանգություն է կերտում այս կյանքում, անկախ նրանից՝ մենք տեղյակ ենք դրա մասին, թե ոչ։ 

Եվ հարկ է հիշել, որ յուրաքանյուր օր ժամացույցի սլաքները թակում են 86400 անգամ. այդ վայրկյաններն անցնում են անվերադարձ։

Յուրաքանչյուր օր մենք առավել քան երբևէ մոտ ենք մեր կյանքի վերջին օրվան։ 

 

Սա ոչ թե ինչ-որ հոռետեսական պնդում է, այլ հիշեցում, որ մեր գոյությունը Երկիր մոլորակի վրա հավերժ չէ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հարատև արժեք են ստեղծել իրենց կյանքում, լինի դա Գանդին, թե Մայր Թերեզան, հստակ գիտակցել են, որ իրեց կյանքով նրանք ժառանգություն են թողնում հետագա սերունդների համար։ Հենց այդ գիտակցումն է, որ իմաստ է հաղորդել նրանց կյանքին և առաջնորդել է նրանց ուղին։

 

Աստվածաբան Էլթոն Թրուբլադը ժամանակին ասել է. «Մենք կարող ենք ասել, որ գոնե ինչ-որ չափով սկսեցինք բացահայտել մարդկային կյանքի իմաստը, երբ տնկեցինք ծառեր՝ շատ լավ գիտակցելով, որ երբեք չենք նստելու նրանց շվաքի տակ»։ 

 

Մենք անվերջ փոփոխությունների սկիզբ ենք դառնում այն ժամանակ, երբ ներդնում ենք մեր ժամանակը և էներգիան այլ մարդկանց կյանքը բարելավելու գործի մեջ։

 

Մեր ստեղծած արժեքը բազմապատկվում է, քանի որ այն մարդիկ, ում զարգացման մեջ մենք ներդրում ենք ունեցել, սկսում են զարգացնել այլ մարդկանց։

 

Եվ այսպես մեր կերտած ժառանգությունը շարունակում է ապրել...

 

 

Կայզեն TV-ի թողարկումներում Դուք կգտնեք օգտակար խորհուրդներ և պրակտիկ գործիքներ՝ Ձեր նպատակները քայլ առ քայլ իրականություն դարձնելու համար։

 

Առաջարկում ենք բաժանորդագրվել մեր Յութուբյան ալիքին և տեղեկացնել Ձեր ընկերներին այս նոր նախագծի մասին։ Նրանք Ձեզ երախտապարտ կլինեն :)

 

Ձգտե՛ք Կատարելության,

Kaizen Mastery

 

Please reload

Ի՞նչ է քոուչինգը. քոուչինգի սկզբունքները

1/1
Please reload

New Food for Thought
Նոր մտքեր
Please reload

© 2016-2019 by Kaizen Mastery

People Development Institute

  • LinkedIn Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon
  • images

Email: kaizenmastery@gmail.com

Phone: +374 (0) 55 345219

Yerevan, Armenia